ԿարևորՔաղաքական

Փորձագետ.«Ընդդիմությունը ոչնչով չի տարբերվում իշխանությունից»

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի խոսքով` Սոչիի օլիմպիադայի քաղաքականացումը բնական էր: Ըստ նրա` այդպես է լինում, սովորաբար, երբ օլիմպիադան անցնում է գերտերությունում: Քաղաքական եւ միջազգային վերլուծությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռուբեն Մեհրաբյանը նույնպես այս կարծիքին է: Նա նկատել է, որ Օլիմպիադայի քաղաքականացումը ուղիղ համեմատական է այն բանի հետ, թե տվյալ երկիրը, որում անցկացվում է մարզական միջոցառումը, որքանով է գտնվում միջազգային հարաբերությունների կիզակետում: Նա նկատել է, որ միջազգային առաջատար երկրները առաջին դեմքերով չներկայացան Օլիմպիադայում, ինչն արդեն իսկ վերաբերմունք էր ու գնահատական ներկայիս Ռուսաստանին եւ նրա ղեկավարությանը:

http://www.armradio.am/hy/?attachment_id=47265

Անդրադառնալով Սոչիի օլիմպիադայի քաղաքական ասպեկտներին` թե քաղտեխնոլոգը, թե քաղաքագետը, սակայն, կարծիք են հայտնել, որ մեզ` հայերիս այդ ամենը քիչ պետք է հետաքրքրի, քանի որ շատ են մեր խնդիրները: Մեր ընդդիմադիրները հրճվում են Ուկրաինական Մայդանում տեղի ունեցող գործընթացներով, սակայն, որեւէ քայլ չեն կատարում այստեղ` ներսի խնդիրները բարձրաձայնելու ու լուծելու համար` նկատեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Ոչ մի քաղաքական ընդդիմադիր լիդեր այս խնդիրները կոնկրետ չի բարձրացնում` հավելեց քաղտեխնոլոգը` նկատելով, որ հասարակությունը պիտի գնա լիդերների ետեւից: Հասարակության մեջ այդ պրոբլեմները շատ են եռում, սակայն չկա այդ հասարակությանը տանող լիդեր` նկատեց քաղտեխնոլոգը:

Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը նույնպես կիսեց դիտարկումը, որ հայաստանյան ընդդիմությունը միայն հրճվում է Մայդանուվ եւ ուրիշ ոչինչ չի անում: Նա նաեւ կարեւորեց քաղաքացիական հասարակության դերը, որը պիտի լինի կազմակերպված եւ ուժեղ, ինչպես Ուկրաինայում` թույլ չտալու համար, որ հասարակության հաշվին ընդդիմությունը իշխանության հետ գնա գործարքների:

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը այն կարծիքին էր, որ կա վստահության խնդիր: Նա ասաց, թե իր խիստ սուբյեկտիվ կարծիքով`մեր հասարակությունը միշտ սովորաբար սպասել է լիդերի, մինչդեռ ներկայումս, քաղտեխնոլոգի ձեւակերպմամբ, ե’ւ իշխանական ե’ւ ընդդիմադիր քաղաքական դաշտում ամեն ինչ այնքան է փոշիացված, որ որեւէ մեկի հանդեպ չկա անգամ փոքր վստահություն:

Արձագանքելով դիտարկմանը, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ինչ-ինչ քայլեր է կատարում` քաղտեխնոլոգն ասաց, թե աղոթելուց հետո Ժառանգության հիմնադրի համար պահն անցել է եւ արդեն ուշ է: Քաղտեխնոլոգի համոզմամբ, այնուամենայնիվ, կգտնվի մեկը, որն այդ էներգիան կանի իրենով ու կտանի:

Ցուցադրել ավելի
Back to top button