Հասարակություն

Փլուզվել է հանրակացարանի շենքը

Այսօր վաղ առավոհյան ժ. 05։15- ի սահմաններում փլուզվել է  Արցախի 4-րդ նրբանցքի հանրակացարանային շենքի առաջին մասնաշենքը։ Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ փլուզման պահին ո՛չ շենքի ներսում և ո՛չ էլ շրջակայքում մարդ  չի եղել, քանի որ շենքը գտնվել է քաղաքապետարանի հսկողության տակ։

«Հանրակացարանի երկու մասնաշենքերն էլ արդեն 3 օր է նախապատրաստվում են քանդման աշխատանքներն սկսելուն։ Հաշվի առնելով շենքի վթարայնության աստիճանը` հանրակացարանային շենքի 2 մասնաշենքերի բնակիչները վերաբնակեցվել են դեռևս 2013 թվականին։ Մինչ շենքի առաջին մասնաշենքի ինքնափլուզվելը, շենքի երկրորդ մասնաշենքում դեռևս բնակվում էին 2 ընտանիքներ, որոնք չէին տեղափոխվում հատկացված բնակարաններ՝ փաստաթղթերի և ներընտանեկան խնդիրների պատճառով։ Նրանց առաջարկեցինք հրատապ կերպով տեղափոխվել դեռևս 2013-ին իրենց հատկացված բնակարանները և թվարկված խնդիրների լուծմամբ զբաղվել՝ բնակվելով նոր բնակարաններում»,- ասել է փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button