Հասարակություն

Տիգրան Բարսեղյան. Երևանի գլավոր ճարտարապետի ձեռագրի հետ կապված արմատական փոփոխություններ չեն լինի

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Երևանի գլավոր ճարտարապետի ձեռագրի հետ կապված արմատական փոփոխություններ չեն լինի»,-այսօր ասել է Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը՝ ամփոփելով 2013-ի քաղաքապետարանի կողմից քաղաքաշինության ոլորտոմ իրականացված հիմնական աշխատանքներն ու ներկայացնելով նաև այս տարվա համար նախանշված հիմնական անելիքները: Նա վստահեցրել է, որ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր մայրաքաղաքային իշխանությունների առջև դրված բուն խնդիրը մնում է նույնը՝ Երևանը դարձնել ավելի բարեկեցիկ և գեղեցիկ:

2013-ին իրականացված քաղաքաշինական ծրագրերի ցանկում Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն առանձնացնում է.« Երևանի գլխավոր հատակագծի իրագործամանն ուղղված միջոցառումները, մայրաքաղաքի փոքր կենտրոնի կառուցապատմանն առնչվող օրենսդրական փոփոխությունները, բակային տարածքների կանոնակագում, ճանապարհային ցանցի կատարելագորգում»:

Այս ցանկում են նաև Կոնդ թաղամասի կառուցապատման ներդրումային ծրագրերի մշակումը, կանաչ տարածքների ընդլայնման աշխատանաքները , մի շարք այլ ծրագրեր ևս, որոնք շարունակական բնույթ են կրում: Խոսելով 2014-ի կարևոր ծրագրերի մասին գլխավոր ճարտարապետն առանձնացնում է Մխիթար Հերացու փողոցում իրականացվելիք նախագիծը, նրա տեղեկացմամբ այստեղ կկառուցվի Համատեղ անվտանգության պայմանագրի կազմակերպության ակադեմիայի շենքը, իսկ Օրբելի փողոցին հարող տարածքում նախատեսվում է կառուցել Կառավարման ակադեմիայի շենքը: Պուշկին, Աբովյան, Մաշտոց, Գրիգոր Լուսավորիչ և Դեմիրճյան փողոցներին հարող հատվածում կկառուցվի, գլխավոր ճարտարապետի բնորոշմամբ, արտասահմանյան բրենդներին համարժեք հյուրանոցային համալիր: 2014-ին Երևանը կունենա մի շարք նոր հուշարձաններ. Կարեն Դեմիրճյանի, Գարեգին Նժդեհի, Սիլվա Կապուտիկյանի, աշուղ Ջիվանու, Կիմ Երիցյանի և այլոց հիշատակը հավերժացնող հուշարձանները կզարդարեն մայրաքաղաքի տարբեր հատվածները: Երևանի գլխավոր ճարտարապետն այսօր անդրադարձավ նաև լրագրողների հարցերին: Դրանցից առաջինը «Հին Երևան» նախագծի իրականացնման ընթացքին էր վերաբերում.«Իմ տեղեկություններով փետրվարին պետք է ձևավորվի պատվիրատուի առկայությունը, կառուցապատողը: Հարցը դեռևս հաստատված չէ, պետք է սպասել և լավատես լինել: Գուցե պետությունը մտածի, որ ինքը ներդնի, բայց պետական միջոցները առաջնահերթ ձևով բիզնես ծրագրերում չեն ներդրվում»:

«Առաջիկա 2-3 տարիների ընթացքում մենք կունենանք ոչ թե վերակառուցված կրկես, այլ բազմաֆունկցիոնալ 4 հարկանի շենք՝ նոր հնարավորություններով և գործառույթներով»,-վստահեցնում է Տիգրան Բարսեղյանը: Արդյոք Երիտասարդական պալատի տարածքում կիրականացվի որևէ նախագիծ, թե տարածքը կշարունակի շահագործվող որպես հանքավայր: Ըստ Երևանի գլխավոր ճարտարապետի այս հարցում ուրվագծերը մշուշոտ են, առաջիկայում դրանք գուցե ավելի հստակ կդառնան: Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի կառուցման հարցում իրավիճակն ավելի հստակ է՝ գլխավոր պողոտայի նախանշված վայրում թատրոնը կկառուցվի, եթե փող լինի, խոսքը 5-10-ը միլիոն դոլարի մասին է: Զվարթնոց օդանավակայանի հին մասնաշենքի վերաբերյալ մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետի մոտեցումն այսպիսին է՝ այս հարցում շտապել և հապճեպ որոշումներ կայացնել չի կարելի:

Լրագորղների հետաքրքրում էր նաև մայրաքաղաքի 4-րդ կարգի վթարային շենքերի խնդիրը: Նշվեց, որ այս հարցում առաջիկայում էական տեղաժարշ կլինի, կկառուցվի երեք բազմաբնակարան շենք, ինչի արդյունքում մինչև 2015 թվականը մայրաքաղաքի 4-րդ կարգի վթարային շենքերում ապրող բոլոր քաղաքացիները կապահովվեն նոր բնակարաններով:

Ցուցադրել ավելի
Back to top button