Միջազգային

Վրաստանի եւ Ադրբեջանի նախագահները քննարկել են ռազմավարական գործընկերության հարցեր

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին իր առաջին՝ պաշտոնական այցով այսօր Բաքվում է։ Ինչպես հաղորդում է Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկների բարիդրացիական հարաբերություններին և ռազմավարական գործընկերությանը վերաբերող հարցեր:

Կողմերը հատուկ ուշադրություն են հատկացրել տարածաշրջանային և էներգետիկ անվտանգությանն առնչվող խնդիրներին: Մարգվելաշվիլին ընդգծել է վրաց-ադրբեջանական քաղաքական, տնտեսական, մշակութային և էներգետիկ  հարաբերությունները խորացնելու անհրաժեշտությունը:

Ալիևն իր հերթին հայտարարել է, որ Վրաստանն Ադրբեջանի համար եղբայրական երկիր է, հարևան, ընկեր և գործընկեր:

Ցուցադրել ավելի
Back to top button