Քաղաքական

Վստահե՞լ, թե՞ ոչ. ընդդիմությունը դեռ չի որոշել, կոալիցիան էլ չի հավատում նրա ներուժին

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

ԱԺ ոչ իշխանական  ուժերն այդպես էլ չեկան ընդհանուր հայտարի`վստահո՞ւմ են կառավարությանը, թե՞ ոչ. այսօր ԱԺ ոչ իշխանակոն 4  խմբակցությունները հրավիրել էին համատեղ նիստ, որտեղ քննարկվում էր կառավարությանը անվստահություն հայտնելու հարցը։ Նիստին ներկա էին ԲՀԿ խմբակցությունից Նաիրա Զոոհրաբյանը,Վարդան Օսկանյանը, ՀԱԿ–ից` Լևոն Զուրաբյանը և Արամ Մանուկյանը, ՀՅԴ–ից` Արմեն Ռուստամյանը և Աղվան Վարդանյանը, «Ժառանգությունից»՝ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը: Արդեն նիստի ավարտին պտագմավոփրներից միայն  ժառանգություն խմբակացության ղեկավարը պարազաբանումենր ներկայացրեց։

Ռուբեն  Հակոբյանն ասաց, որ բավականին արդյունավետ աշխատանքային հանդիպում էր,  թեև արդյունքւոմ չէին որոշել կառավարության հրաժարականի հարցը կբարձրացնե՞ն, թե՞ ոչ։ Կար պայմանավորվածություն, որ յուրաքանչյուր խմբակցություն կներկայացնի իր նախագիծը, թե ինչպես է պատկերացնում ստեղծված իրավիճակից ելքը։ Եվ եթե այսօր չի հնչում գլխավոր հարցի պատասախանը, ապա պատճառը մեկն է, ըստ Հակոբյանի չորս նախագծերը այսօր չէին կարող քննարկել։ «Չորս ուժերի մոտ էլ կար ընդգծված կեցվածք, ցանկություն, որ կարողանան միասին այս ձևաչափով ունենալ միասնական նախագիծ»,- ասաց։

Չորս ոչ իշխանական ուժերից յուրաքանչյուրի համար իշխանափոխության հարցը օրակարգային է  և իրենց  նախաձեռնությունը միայն վարչապետի դեմ  չէ ուղղված: Ռուբեն Հակոբյանը նաև ճիշտ չի համարում  անվստահության հարցը կապել ԲՀԿ համագումարի հետ:  Այս կուսակցության համագումարը տեղի կունենա փոտրվարի 15 ին: Մինչ այդ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ բոլոր հարցերի պատասխանը կտա իր ելույթում։

Սակայն պարզվում է, որ կոալիցիոն  ուժերին ամենևին էլ չի անհանգստացնում ոչ իշխանական  ուժերի միավորումը։ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Ռադիոլուրի» հետո զրույցում նշեց, որ այս նախաձեռնությանը «բանի տեղ» չեն դնում։ «Կարծումեմընդդիմությունըպիտիկարողանավերջնականապեսորոշել, թեինքըինչքանռեզերվունիորևէգործողությունկատարելուհամար: Սահերթականպրոցեսնէորպեսզիհասարակությանմեջտեսանելի լինի, թե ընդդիմությունըդեռևսկա»,- ասում է Գալուստ Սահակյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button