Միջազգային

Սիրիայի հարցով բանակցությունները կշարունակվեն եռակողմ ձեւաչափով

Վաղը Ժնևում տեղի կունենա Սիրիայի հարցով Ռուսաստան-Միացյալ Նահանգներ-ՄԱԿ եռակողմ հանդիպում։ Ինչպես հաղորդել են ՄԱԿ-ի կենտրոնակայանից, դրան կմասնակցեն կազմակերպության և Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին, Ռուսաստանի փոխարտգործնախարար Գենադի Գատիլովն ու Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը:

Ժնևում Սիրիայի հակամարտող կողմերի միջև բանակցությունների փետրվարի 10-ին մեկնարկած երկրորդ փուլը դեռևս շարունակվում է:Կողմերին չի հաջողվում համաձայնություն ձեռք բերել անցումային կառավարության ստեղծման շուրջ։

Ցուցադրել ավելի
Back to top button