Միջազգային

Ուկրաինայում սպանել են Եվրամայդանի մասնակիցների կալանավորած դատավորին

Ուկրաինայում գնդակահարել են դատավորին, որը Եվրամայդանի մասնակին կալանավորելու մասին վճիռներ է կայացրել: 34-ամյա Ալեքսանդր Լոբոդենկոյին սպանել են Կրեմենչուգ քաղաքում:Սպանության հիմնական վարկածը նրա մասնագիտական գործունեությունն է:

Լոբոդենկոյի վրա հարձակումը տեղի է ունեցել երեկ ուշ երեկոյան, ստացած հրազենային մի քանի վնասվածքներից նա մահացել է հիվանդանոցում: Զոհված դատավորը խափանման միջոց էր ընտրել հունվարին քաղաքային իշխանության շենքը գրաված ցուցարարների նկատմամբ:

Փորձագետներh արդեն կանխատեսում են իրավիճակի սրացում սպանությունից հետո:Այսօր հայտնի է դարձել նաև, որ ուկրաինական դատարանը արդարացման վճիռներ է կայացրել Եվրամայդանը ցրած չինովնիկների նկատմամբ:

Ի դեպ, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն այսօր նախագահ Վիկտոր Յանուկովիչին առաջարկել է ուղիղ եթերում հեռուստաբանավեճ անցկացնել: Ավելի վաղ նույն առաջարկով հանդես էր եկել նաև ընդդիմադիր ՈՒԴԱՐ կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն։

Ցուցադրել ավելի
Back to top button