Հասարակություն

Հայաստանում կա 24 հազ. պատմամշակութային օբյեկտ. 2014- ը ԱՊՀ- ում զբոսաշրջության տարի է

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

ԱՊՀ երկրների ղեկավարների որոշմամբ՝ 2014 թվականը հռչակված է որպես զբոսաշրջության  տարի:  Այսօր կայացած Մոսկվա- Կիև- Աստանա- Քիշնև- Երևան տեսակամուրջի ընթացքում ոլորտի պատասխանատուները և մասնագետները ներկայացրել են զբոսաշրջության  վիճակը  ԱՊՀ տարածքում և անդրադարձել են զարգացման հնարավորություններին: 

2014- ը ԱՊՀ- ում  հռչակված է զբոսաշրջության տարի։ Ոլորտի պատասխանատուների համար այս առումով տարին ծանրաբեռնվված է լինելու, այսօր փաստեց մեր երկրի էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը։ Ոլորտի զարգացման գլխավոր գրավականներից է ակտիվ և արդյունավետ միջազգային համագործակցությունը, մասնավորապես՝ ԱՊՀ տարածքում, որտեղից  մեծ է զբոսաշրջիկների հոսքը մեր երկիր։ Արդեն պատրաստ է միջոցառումների նախնական ծրագիրը, որը կհաստատվի մարտին կայանալիք ԱՊՀ զբոսաշրջության հարցերով խորհրդի նիստում: Այդ գործընթացին ակտիվորեն մասնակցում է նաև մեր երկիրը։

Զբոսաշրջության տարին խթան կհանդիսանա բնագավառի զարգացման և մասնագետների փոխգործակցության առումներով, մասնավորապես՝ համատեղ զբոսաշրջային արդյունք ստեղծելու և շուկա հանելու գործում: Այս հարցում միակարծիք էին այսօրվա տեսակամուրջի մասնակիցները: Ռւսաստանի Զբոսաշրջության դաշնային գործակալության  միջազգային համագործակցության վարչության պետ Վալերի Կորովկինը հայտարարեց, որ պատրաստ է ոլորտի զարգացման ռազմավարությունը ԱՊՀ տարածքում։ «Դա լուրջ փաստաթուղթ է, որով փորձել ենք ներկայացնել ոլորտի երկարաժամկետ զարգացման ուղենիշները: Հուսով ենք, որ այս փաստաթուղթը կնպաստի ջանքերի միվորմանը զբոսաշրջության ոլորտում:

Առաջին հերթին կարևոր են ենթակառուցվածքների զարգացումը և ծառայությունների որակը, մատչելիությունը և արդիականացումը: Այս առումով մեր երկրում տարեց տարի կատարվում է զգալի աշխատանք: Ամեն տարի Հայաստանում շահագործման է հանձնվում 10 նոր հյուրանոց: Հայաստանում կան տարատեսակ զբոսաշրջության զարգացման հնարավորությունները: Միայն պատմամշակութային օբյեկտներրի թիվը անցնում է 24 հազարից:

Ցուցադրել ավելի
Back to top button