Քաղաքական

Հայաստանը ողջունում է Կիպրոսի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները

Հայաստանը ողջունել է Կիպրոսի Հանրապետության եւ չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության նախագահների միջեւ երեկ ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք կարող են վերջ տալ կղզու թուրքական բռնազավթմանը։

«Մենք ողջունում ենք փետրվարի 11-ին Նիկոսիայում Կիպրոսի Հանրապետության նախագահի և Կիպրոսի թուրքական համայնքի առաջնորդի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը ՄԱԿ-ի հովանու ներքո կիպրական խնդրի հանգուցալուծմանն ուղղված բանակցային գործընթացի վերսկսման մասին և կիսում ենք միջազգային հանրության ակնկալիքները հիմնախնդրի տևական, արդար և փոխադարձ ընդունելի կարգավորման վերաբերյալ»,- հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

Ցուցադրել ավելի
Back to top button