Միջազգային

Հայաստանը ԱՊՀ- ում ազատ մամուլի երկրների շարքում է. Սնոուդենը «փչացրել» է Արեւմուտքի վարկանիշը

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության մամուլի ազատության վարկանիշում Հայաստանը տարածաշրջանի ամենաազատ երկրներից է։ 180 երկրների շարքում Հայաստանը 78- րդ տեղում է։ Մեր հարեւան Վրաստանը գտնվում է վարկանիշի 84- րդ, Թուրքիան՝ 154, Ադրբեջանը՝ 160, Իրանը՝ 173 հորիզոնականում։ Սակայն Վրաստանն մեկ տարում իր դիրքը բարելավել է 17 կետով։

Մաքսային միության անդամներից Ռուսաստանը գտնվում է 148, Բելառուսը՝ 157, Ղազախստանը՝ 161 տեղում։ ԱՊՀ երկրներում Հայաստանից լավ միայն Մոլդովայի վարկանիշն է՝ 56- րդ տեղ։

ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Սնոուդենի բացահայտումները բացասական են ազդել Արեւմտյան երկրների վարկանիշերի վրա։ Մեծ Բրիտանիայի վարկանիշը նվազել է երեք հորիզոնականով՝ 33- րդ տեղ, ԱՄՆ- ը՝ 13 հորիզոնականով՝ 46- րդ տեղ։

2013 թվականի մամուլի համար ամենաազատ երկրներն են Ֆինլանդիան, Նիդերլանդները եւ Նորվեգիան։ Ազատ մամուլի երկրների ցանկը եզրափակում են Թուրքմենստանը, Հյուսիսային Կորեան, Էրիթրեան, որտեղ մամուլի ազատություն ուղղակի գոյություն չունի։

Back to top button