Հասարակություն

«Զինապարտության մասին» օրենքում ԿԳՆ առաջարկները մանկավարժներն ու դասախոսներկը ողջամիտ չեն համարում

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Հունվարի 23-ին կառավարությունը հավանություն է տվել կրթության և գիտության նախարարության առաջարկած «Զինապարտության մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծին: Նախատեսվում է պետպատվերով, միջպետական եւ միջգերատեսչական համաձայնագրերով արտերկրի բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողներին այսուհետ տարկետում տրամադրել գրավի պայմանով: Գրավի չափը  8.5 միլիոն դրամ է: Մեդիա կենտրոնում կառավարության օրենսդրական առաջարկն  այսօր քննարկել են ԿԳՆ ներկայացուցիչը,  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ղեկավարն ու փորձագետը: 

Արտերկրի  բարձրագույն ուսումնական կամ գիտակրթական հաստատություններ ընդունված քաղաքացիներին պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում տալու հարցը կառավարությունը փորձել է կանոկարագել  դեռ  2002 թվականի  օգոստոսին ընդունված որոշմամբ: Ըստ դրա՝ անձնական նախաձեռնությամբ դրսում սովորելու  մեկնորղներին  տարկետման իրավունքը տրվում էր  8,5 մլն դրամ գրավի պայմանով:  Այժմ կառավարությունը փոփոխություն է մշակել «Զինապարտության մասին» օրենքում և առաջարկում  է նույն կարգը տարածել նաև պետպատվերով, միջպետական եւ միջգերատեսչական համաձայնագրերով այլ  պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններ սովորելու մեկնողների  վրա։

ԿԳՆ արտաքին կապերի և Սփյուռքի վարչության պետ ՏիգրանՍահակյանն ասում է, որ փոփոխությունն առաջարկվում է վերջին 3 տարիների իրավիճակի ուսումնասիրության արդյունքում: Տարկետման իրավունքըը, ըստ ԿԳՆ ներկայացուցչի, վերջին տարիներին չարաշահվել է: «Մենք փորձում են հնարավորինս փակել բոլոր այն սողանցքերը, որոնցով մարդիկ փորձում են խուսափել զինծառայությունից: Նաև մեր քաղաքականությունը միտված է նրան, որ մարդու կրթություն ստանալը չպետք է պայմանավորված լինի  բանակից խուսափելով»։

ԿԳՆ-ն տարեկան մոտ 200 ուսանող է գործուղում արտերկիր: Տիգրան Սահակյանն ասում է, որ նրանց մոտ 80 տոկսոն արական սեռի ներկայացուցիչներ են: Նրանց մի մասն օտարերկրյա բուհերում ուսում ստանալը դիտարկում է  որպես պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու հնարավորություն: Կրթության և գիտության նախարարությունը փորձում է այնպես անել, որ  սովորելու մեկնեն միայն նրանք, ում առաջնահերթությունը կրթությունն է:

Սրանով խնդիրը ոչ թե լուծում եք, այլ ավելի սրում, հակադարձում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ղեկավար Աշոտ Բլեյանը: Նա համոզված է, որ փոփոխությամբ անհավասարությունը չի վերացվում, կրթության իրավունքը դառնում է ավելի խտրական. «Այսինքն, էստեղ էլ է օլիգարխացվում»։

Աշոտ Բլեյանն այս հարցում արմատական մոտեցում ունի. կարծում է, որ սովորելու համար տարկետում ստանալու իրավունքն  ընդհանրապես պետք է վերացնել։ Երիտասարդը դպրոցն ավարտելուց հետո նախ պետք է  ծառայի բանակում, հետո արդեն սովորի որտեղ և ինչպես ուզում է։ Բլեյանը համոզված է, որ խտրական մոտեցումը հենց տարկետման հնարավորության մեջ է։

Ելնելով այս տրամաբանությունից՝ Բլեյանն ավելորդ է համարում այն հարցի քննարկումը, թե արդյո՞ք ողջամիտ  է 8.5 միլիոն գրավի պայմանը: Փոխարենը կրթության ոլորտի ներկայացուցիչը, պատմականգիտություններիթեկնածու Հովհաննես Հովհաննիսյանն այն  ողջամիտ չի համարում։

«Արտերկրում սովորել ցանկացողները, մանավանդ՝ միջպետական ծրագրերով, պետք է հասկանան, որ այդ ուսումը ձրի չէ ու բավական մեծ ծախսեր  է ենթադրում: 8.5 մլն դրամը պետության կողմից իրականացվող ծախսն է»,- ասում է կառավարության  ներկայացուցիչը։

Ցուցադրել ավելի
Back to top button