Հասարակություն

Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները փետրվարի 12-ի ժամը 09.30-ի դրությամբ անցանելի են: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհի 1-5-րդ կմ-ում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Ցուցադրել ավելի
Back to top button