Հասարակություն

«Ավտոներկրող» հասկացությունը շուտով վերանալու է

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Հայաստանի ավտոներկրողների միության անդամներն ահազանգում են, որ «ավտոներկրող» հասկացությունը շուտով վերանալու է, և այն մասսան, որ կարողանում է մեքենաներ ներկրել և շահույթ ունենալ, այլևս այդ հնարավորությունից զրկվելու է, երբ Հայաստանը մտնի Մաքսային միություն, ուստի Հայաստանի ավտոներկրողների միության անդամները կառավարությանն առաջարկում են այդ ժամանակը երկարաձգել այնքան, մինչ աղքատությունը հաղթահարվի երկրում: Ներկայացնելով ացտոներկրողների մտահոգությունը` ներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը նշել է, որ ի տարբերություն ռուսաստանցիների, որոնք տվյալ որոշման մասին գիտեն 2006 թվականից, հայաստանցիների համար դա անակնկալ էր, ոչ այնքան հաճելի:

Back to top button