Միջազգային

Սիրիական հարցով բանակցում են՝ ինչպես բանակցել

Ժնևում երեկվանից ընթանում են սիրիական հակամարտության կարգավորման բանակցությունները։ ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին առանձին- առանձին հանդիպումներ է անցկացրել ինչպես պաշտոնական Դամասկոսի, այնպես էլ ընդդիմությունը ներկայացնող պատվիրակությունների հետ։

Այսօր  ազգային ընդդիմադիր կոալիցիայի ներկայացուցիչ Մոնզիր Աքբիկը տեղեկացրել է, որ միջսիրիական բանակցությունների ժամանակ ռազմական գործողությունների դադարեցման  թեման դեռևս չի քննարկվում:Դեռևս օրակարգային չէ նաև գերիների փոխանակման թեման: «Մենք դեռևս քննարկում ենք հարցը, թե ինչպես պետք է անցնեն բանակցությունները»,- ասել է ընդդիմության ներկայացուցիչը: Մոնզիր Աքմիկը նաև տեղեկացրել է, որ ազգային կոալիցիան Լահդար Բրահիմիից խնդրել է ավելացնել պաշտոնական Դամասկոսի պատվիրակության հետ հանդիպումների թիվը:

Հիշեցնենք, որ մոտ մեկ շաբաթ տևած սիրիական հակամարտության կարգավորման բանակցությունների առաջին փուլն անցկացվել է հունվարի վերջին և  ավարտվել  առանց որևէ էական համաձայնության։

Ցուցադրել ավելի
Back to top button