Միջազգային

Կիպրոսի շուրջ բանակցություններն ավարտվեցին պատմական հայտարարությամբ

Կիպրոսի հունական և թուրքական հատվածների առաջնորդները հայտարարել են կղզին միավորելու մտադրութւյան մասին: Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստադիադիսի  և չճանաչված  Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության առաջնորդ Դերվիշ Էրողլուի հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության մեջ նշվում է, որ նպատակը միասնական Կիպրոսի ստեղծումն է, որը հանդես կգա որպես դաշնային, երկու գոտիներից բաղկացած, երկհամայնքային  պետություն։

«Կղզու հունական  և թուրքական հատվածների առաջնորդները  մտադիր են շարունակել բանակցությունները, որի արդյունքը պետք է լինի կղզու միավորումը դաշնային պետության մեջ։ Կողմերը պատրաստակամ են հնարավորինս կարճ ժամկետներում հասնելու միասնական դիրքորոշման, այնուհետև անցկացնել առանձին-առանձին հանրաքվեներ>,- ասված է հայտարարության մեջ, որը Նիկոսիայի օդանավակայանում տեղի ունեցած բանակցություներից հետո ընթերցել է կղզում ՄԱԿ-ի խաղաղարար առաքելության ղեկավար Լիզա Բատեբհայմը։

Կիպրական խնդրի շուրջ այսօրվա հանդիպումը տեղի է ունեցել երկամյա ընդմիջումից հետո, այն բազմիցս հետաձգվել է համատեղ հայտարարության տեքստի վերաբերյալ առկա տարաձայնությունների պատճառով։

Հիշեցնենք. Կիպրոսը փաստացի բաժանված է երկու հատվածի՝  1974 թվականին կղզի Թուրքիայի ռազմական ներխուժումից հետո:

Ցուցադրել ավելի
Back to top button