Միջազգային

Կիպրոսի հարցով բանակցությունները մեկնարկել են Նիկոսիայի օդանավակայանում

Նիկոսիայի օդանավակայանում մեկնարկել են կիպրական հակամարտության կարգավորման բանակցությունները: Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստադիադիսի և չճանաչված  Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության առաջնորդ Դերվիշ Էրողլուի հանդիպմանը մասնակցում է  նաև կղզում ՄԱԿ-ի խաղաղարար առաքելության ղեկավար Լիզա Բատեբհայմը։ Սպասվում է, որ հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարությունը հենց նա կընթերցի:

Ըստ «Ֆրանսպրեսի»՝ տեղական լրատվամիջոցների փոխանցմամ՝ փաստաթղթում ընդգծվելու է միացյալ Կիպրոսի եվրոպական ապագան. նշվելու է, որ միասնական պետությունը լինելու է երկհամայնքային՝ երկու գոտիների բաժանված, հանդես է գալու որպես միջազգային իրավունքի միասնական սուբյեկտ Եվրամիության անդամ  և ունենալու է ինքիշխանություն, ինչպես ՄԱԿ-ի ցանկացած անդամ երկիր։ Ինքիշխանությունը հավասարապես վերաբերում է ինչպես հունական, այնպես էլ թուրքական համայնքներին:

Հիշեցնենք, որ Կիպրոսը փաստացի բաժանված է երկու հատվածի՝  1974 թվականին կղզի Թուրքիայի ռազմական ներխուժումից հետո:

Ցուցադրել ավելի
Back to top button