Քաղաքական

Անշրջելի փոփոխություններ Անդրկովկասում. Արտաշես Գեղամյանի նոր գիրքը

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

«Հայաստանը մաքսային միությունում` անշրջելի փոփոխությունների սկիզբ Անդրկովկասում». այսպես է վերնագրել «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ, ԱԺ հանրապետական խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանն իր ծավալուն նոր գիրքը, որում ամբողջացրել է իր ելույթներն ու հրապարակած հոդվածները:

Գրքում վերլուծվում են Մաքսային միության  հեռանկարներին առնչվող հարցեր: Հրատարակությունը 1996 թվականից սկսած Արտաշես Գեղամյանի 12-րդ գիրքն է: Ազգային միաբանության առաջնորդի հերթական գրքի շնորհանդեսն արդեն 4-րդ անգամ պատվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Իր նոր գրքի` այսօր կայացած շնորհանդեսի ժամանակ Արտաշես Գեղամյանը հայտարարել է, որ իր նախորդ գրքերում տեղ գտած հարցադրումներն այսօր իրականություն են դարձել: Նա շեշտել է, որ դրանք իր կողմից ոչ թե գուշակություն են եղել, այլ հատկապես արտաքին քաղաքական ոլորտում երկրի նախագահի հրապարակային եւ գրավոր ելույթներին, ինչպես նաեւ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահների` Մաքսային միությանն առնչվող հրապարակային ելույթներին հետեւելուց բխած եզրահանգումներ:

Գեղամյանի փոխանցմամբ` վերլուծել է նաեւ Եվրամիության ղեկավարների ելույթները եւ այդ ամենից բխող եզրահանգումներ կատարել, որոնք, ըստ նրա, պիտի հնարավորություն տան բոլորին` հասկանալու համար, թե ինչու Հայաստանն ընտրեց Մաքսային միությանն անդամակցելու ճանապարհը:

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2014/02/110214Geghamyan.mp3
Արտեշես Գեղամյանը՝ Հայաստանի ՄՄ անդամակցության մասին 

Ցուցադրել ավելի
Back to top button