ՄշակույթՍպորտ

22-րդ Օլիմպիադայի պատմության մեջ առաջին անգամ հնչելու է դուդուկ

Սոչիի օլիմպիական խաղերի ընթացքում հնչելու է հայկական երաժշտություն. Միջազգային 7-րդ ձմեռային փառատոնին մասնակցելու համար Սոչի է հրավիրվել նաև հայտնի դուդուկահար Գևորգ Դաբաղյանը,-տեղեկանում ենք chelovek-online.ru կայքից: Ձմեռային օլիմպիական խաղերի հյուրերն ու Սոչիի բնակիչները միաժամանակ կարող են ականատես լինել մշակութային միջոցառումների:

Տեղեկացնենք՝ Օլիմպիադայի ընթացքում Սոչիում փետրվարի 6-ից 20-ն անցկացվում է նաև Միջազգային 7-րդ ձմեռային փառատոնը, որի կազմակերպիչն է ռուս հայտնի երաժիշտ Յուրի Բաշմետը: Փառատոնային հիմնական բեմահարթակը Ձմեռային թատրոնն է, ցուցադրվում են թատերական ներկայացումներ ու ֆիլմեր: Նշենք, որ պատմության մեջ առաջին անգամ է, որ օլիմպիադայում հնչելու է հայկական դուդուկը:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button