ԿարևորՀասարակություն

Փետրվարի 14-16-ը Ջերմուկում կպատրաստվեն առնվազն 60 քանդակներ

Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»

Փետրվարի 14-16-ը արդեն երրորդ անգամ Ջերմուկում կանցկացվի «Ձնեմարդուկ» փառատոնը: Կազմակերպիչներն են «Ջերմուկի զարգացման կենտրոն»-ի ակտիվ երիտասարդներն ու տեղի քաղաքապետարանը, ովքեր խոսատանում են հրաշալի ժամանց ու տարաբնույթ միջոցառումներով հագեցած փառատոնային ծրագիր: Մինչ օրս փառատոնին մասնակցելու և սառցե քանդակներ պատրաստելու հայտ են ներկայացրել 60 խմբեր, ինչը նշանակում է, որ Ջերմուկում կպատրաստվեն առնվազն 60 սառցե քանդակներ:

Սառցե քանդակների ստեղծման հրաշալի արվեստն աստիճանաբար մուտք է գործում նաև հայկական իրականություն: Փետրվարի 14-16-ը արդեն երրորդ անգամ Ջերմուկում կանցկացվի «Ձնեմարդուկ» փառատոնը: «Փառատոնը կազմակերպելիս հաշվի ենք առել մի բան՝ Ջերմուկի հարստությունն ու ոսկին ջուրն է, այդ թվում և հանքային ջուրը և ձյունը, ինչը պետք է օտգագործենք ձմեռային տուրիզմի զարգացման նպատակով»,-ասում է «Ջերմուկի զարգացման կենտրոն»-ի համանախագահ Վազգեն Գալստյանը:

«Փառատոնը տարածաշրջանում միակն է: Բոլոր քանդակների հեղինակներն անպայման կպարգևատրվեն, չհաշված բուն մրցանակային ֆոնդը: Այդ օրերին հյուրանոցները Ջերմուկում բավականին մատչել են լինելու՝ մեկ անձը 8000 դրամ»:

Եղանակային անակնկալներից փառատոնի կազմակերպիչները չեն վախենում: Ըստ Վազգեն Գալստյանի Ջերմուկն ունի եղանակային հետաքրքիր առանձնահատկություն՝ ցերեկային ժամերին ձմռանն այստեղ միշտ հանգիստ և կայուն եղանակ է, երեկոյան ՝ արևամուտից հետո ջերմաստիճանը բացասական է: Ցուրտ եղանակն այս դեպքում անհրաժեշտ է, բայց դրան դիմանալու և միջոցառման գեղարվեստական մասն ապահովելու համար «Ձնեմարդուկին» կմասնակցի նաև «Կարին» ավանդական երգի-պարի համույթը գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի առաջնորդությամբ:

«Տուրիզմը զարգացնելու համար ամհրաժեշտ է նաև ավանդական մշակույթի մատուցումը: Արտասահմացի զբոսաշրջիկին այդ մշակույթն ավելի է հետաքրքրում, քան հինգ աստղանի հյուրանոցները»:

Սառցե կամ ձյունե քանդակների արվեստի ակունքն իհարկե, ժողովրդական ստեղծագործությունն է: Ձնեմարդուկներ և ձյունե զանազան քանդակներ, սիրում են պատրաստել աշխարհի բազմաթիվ ազգեր, սակայն սառցե քանդակների փառատոն, որպես այդպիսին, առաջին անգամ անցկացվել է Չինաստանի Խարբին քաղաքում ՝ 1963 թվականին:

Ցուցադրել ավելի
Back to top button