Հասարակություն

Հայաստանում ավանդական պլաստիկ վիրաբուժությանը փոխարինելու է գալիս ռեգեներատիվ վիրաբուժությունը

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Հայաստանում ավանդական պլաստիկ վիրաբուժությանը փոխարինելու է գալիս ռեգեներատիվ վիրաբուժությունը` սեփական ճարպի ինպլանտացիան: Հոկտեմբերից Երևանում նորագույն տեխնոլոգիաներով կիրառվող բժշկությամբ արդեն հետաքրքրվել է 45 հոգի: Դիմողների մեծ մասը հետայրվածքային խնդիրներով են եղել: Պլաստիկ վիրաբույժ Գագիկ Սատմբուլցյանի տեղեկացմամբ` վիրահատական ամբողջ գործընթացը կատարվում է առանց կտրվածքների, շատ փոքր անցքերի միջոցով, որոնք էլ հետագայում դառնում են անտեսանելի:

2013 թվականին միջազգային հեղինակավոր հաստատությունների օգնությամբ Հայաստանում ներդրվեց ռեգեներատիվ բժշկության կլինիկան, որտեղ բժշկական միջամտությունը տեղի է ունենում սեփական ռեսուրսներով։ Եթե նախկինում վիրահատական միջամտությամբ հեռացված ճարպը չէր օգտագործվում, ապա այն այժմ, որոշակի տեխնոլոգիաների կիրառմամբ, հնարավոր է օգտագործել էսթետիկ վիրաբուժության մեջ` դեմքի, ձեռքերի, պարանոցի երիտասարդացման, մարմնի տարբեր մասերի կոնտուրների հարթեցման, ինչպես նաև կրծքագեղձի մեծացման համար:
Ճարպային տրանսպլանտացիան հայտնի է բոլորին դեռ վաղ ժամանակներից, սակայն այս մեթոդը լայն կիրառում չստացավ պատվաստված ճարպի հիմնական զանգվածի ներծծման պատճառով:

Ճարպի ինպլատանցիայով կատարված վիրաբուժական միջամտությունները մաշկն առաջին հերթին դարձնում են էլաստիկ, ասում է պլաստիկ վիրաբույժը և ավելացնում ֆիլլերներ կոչվող նյութերով կատարված վիրաբուժական վիրահատություններն ունեն 6-9 ամսվա կյանք: Այդ նյութերը կուտակում են ջուր, ինչն էլ մեծացնում և հարթեցնում է կնճիռները։ Նման միջամտությունների համար օգտագործելով սեփական ճարպը՝ այդ վիրահատության կյանքի տևողությունը երկարում է 7-ից 10 տարով:

Ցուցադրել ավելի
Back to top button