Քաղաքական

Կանադայի խորհրդարանի պատգամավորի կոչը՝հարգել Ադրբեջանի և Արցախի սահմանին հաստատված հրադարարի ռեժիմը

Կանադայի խորհրդարանի պատգամավոր Ջիմ Կարիգանիսը ստորին պալատում հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով Ադրբեջանի կառավարությանը՝ հարգել Ադրբեջանի և Արցախի սահմանին հաստատված հրադարարի ռեժիմը: Այս մասին տեղեկացնում է «openparliament.ca» կայքը: Կանադացի պատգամավորի խոսքով, Մինսկի խմբի պատվիրակների` տարածաշրջան կատարած այցելության ժամանակ տեղի ունեցած հրադադարի խախտումները էլ ավելի են խճճում նրանց աշխատանքը:

«Կանադան միշտ էլ կողմերի միջև խաղաղ բանակցությունների աջակից է եղել և կշարունակի այդպես վարվել: ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է լինի այս հակամարտության կարգավորման համար միակ վայրը: Ես խնդրում եմ, որ մենք աշխատենք ապահովել, որ հետագայում ոչ մի ագրեսիվ գործողություններ տեղի չուենան, ինչպես վերջերս ադրբեջանական զինվորականների կողմից սահմանի երկայնքով տեղի ունեցածը, որպեսզի խաղաղության շուրջ բանակցությունները շարունակվեն կառուցողական ձևով»,-նշել է Կանադայի խորհրդարանի պատգամավոր Ջիմ Կարիգանիսը: 

Ցուցադրել ավելի
Back to top button