Հասարակություն

Ինչպիսին էր 2013 թ-ը Արմավիրի մարզի սոցիալական ոլորտում

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»-Արմավիրի մարզ

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2014/02/Satik-Armavir.mp3

2013 թվականին Արմավիրի մարզի աղետաբեր կարկտահարության մասին խոսվեց ամբողջ տարին, 46 համայնքի գյուղատնտեսական մշակովի տարածքները հողին հավասարվեցին, սակայն գյուղացին միայնակ չմնաց իր հոգսերի հետ և օգնության ձեռք մեկնվեց, ստանալով նյութական սոցիալական աջակցություն: Արմավիրի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ծաղկանուշ Գրիգորյանը նշեց, որ 630 ընտանիքի դրամական միջոցներ հատկացվեց զբաղվածության խթանման ծրագրով` վերականգնելու տուժած գյուղատնտեսությունը, այսինքն` հողատերը պետական աջակցությամբ աշխատեց իր հողամասի վրա և որոշակի չափով վերականգնեց կորուստը:

Գործազրկության 18000 դրամ նպաստիփոխարեն այսուհետ զբաղվածության խթանման ծրագրի կիրառումն ավելի արդյունավետ կլինի նպաստառուի համար` ստեղծելով սեփական եկամուտը: Անցած տարի կրկին շարունակվեց ԽՍՀՄ խնայբանկերում պահ տված ավանդների փոխհատուցման ծրագիրը, այս անգամ ներառելով մինչև 1924թ դեկտեմբերի 31 ծնված ավանդատուներին և հաշմանդամության խումբ ունեցող ազատամարտիկներին:

Հաշմանդամների խնդրով կազմավորված հանձնաժողովներում պարբերաբար անդրադառնում են հաշմանդամի խնդիրներին և փորձում ինչ որ կերպ աջակցել նրանց: Խնդիրները տարբեր են, լուծումների հնարավորությունները սուղ: Ըստ Ծաղկանուշ Գրիգորյանի հաշմանդամների բարձրացրած խնդիրները կապված են սայլակների, քայլակների, հենաքայլակների հետ: 1-ին խմբի հաշմանդամներին այն հատկացնում է աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը, իսկ 2-րդ, 3-րդ խմբի հաշմանդամներին և ծերերին աջակցում է «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը: Հաշմանդամների խնդրով համագործակցում են տարբեր հասարակական կազմակերպությունների հետ, այդ թվում` միջազգային:

Հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման ծրագրով մարզում ընդհանուր թվով հաշվառվել է 210 ընտանիք, որից 27 անօթևան է: Նրանց գործերը ներկայացվել են պաշտպանության նախարարություն` բնակարանային հարցերի հանձնաժողովի քննարկմանը: 2013 թվականին բնակարան ձեռք բերելու նպատակով պաշտպանության նախարարության կողմից անհատոյց պետական աջակցություն է ցուցաբերվել 9 զոհված և 2 հաշմանդամ ազատամարտիկի ընտանիքի:

Հայրենական մեծ պատերազմի վետերանների շարքերն աստիճանաբար նոսրացել են, նրանց համար կան հատկացված սենյակներ, որտեղ առօրյային մի մասն են անցկացնում տարեցները: Արմավիրի մարզում նրանք 75 են:

Ցուցադրել ավելի
Back to top button