ԿարևորՔաղաքական

ԱՄՆ այժմ ավելի ակտիվ է, քան՝ նախկինում, ասում է դեսպան Մորնինգսթարը

Այժմ ԱՄՆ ակտիվորեն է մասնակցում ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցին, քան՝ նախկինում, այսօր Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում ելույթի ժամանակ ասել է այս երկրում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը։ «Մենք ավելի սերտ ենք համագործակցում կառավարության հետ։ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների անցած տարի նոյեմբերին կայացած հանդիպումը բավականին նշանակալի իրադարձություն էր եւ կարեւոր է շարունակել հանդիպումները։ Կողմերը քննարկում են հակամարտության կարգավորման առավել կոնկրետ հարցեր»,- դեսպան Մորնինգսթարի խոսքերն է մեջբերում APA- ն։

Ինչ վերաբերում է նախագահների հաջորդ հանդիպմանը, դիվանագետն ընդգծել է, որ նախագահներն իրենք պետք է հանդիպման որոշումն ընդունեն։ «Մենք հուսով ենք, որ նրանք կրկին կհանդիպեն։ Կարծում եմ՝ հակամարտության լուծման միակ ճանապարհն այն է, որ նախագահները նստեն սեղանի մոտ եւ պայմանավորվեն հիմնախնդրի կարգավորման կոնկրետ քայլերի շուրջ։ Այս հարցով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ մենք կարող ենք մեր դերակատարումն ունենալ։ Միացյալ Նահանգները, որպես համանախագահներից մեկը, առաջարկում է իր գաղափարները»,- ասել է նա։

Անդրադառնալով շփման գծում առկա լարվածությանը՝ դեսպանը հույս է հայտնել, որ այն կնվազի։

Ցուցադրել ավելի
Back to top button