Հասարակություն

Ադրբեջանի երկրաշարժն զգացվել է Հայաստանում եւ Արցախում

Փետրվարի 10-ին, ժամը 16.06-ին ՀՀ ԱԻՆ ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է  5,3 մագնիտուդով երկրաշարժ Ադրբեջանի Հանրապետության տարածքում ՝ Շամախի քա­ղաքից 28կմ հարավ-արևելք, որի ուժգնությունը էպի­կենտ­րոնային գոտում կազմել է 7 բալ:  Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 50 կմ խորության վրա:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ Սյունիքի մարզի և ԼՂՀ մի շարք բնակավայրերում 3-4 բալ ուժգնությամբ, հայտնում են ՀՀ ԱԻՆ- ից։

Ադրբեջանական աղբյուրները հայտնում են, որ երկրաշարժից զոհեր եւ ավերածություններ չկան։

Ցուցադրել ավելի
Back to top button