Միջազգային

CNN-ի ուշադրությունից չի վրիպել Սոչիի հայկական ու վրացական խոհանոցը

Հեղինակավոր CNN հեռուստաալիքն անդրադարձել է ռուսական Սոչի քաղաքում մեկնարկած 22-րդ ձմեռային Օլիմպիական խաղերին՝ ներկայացնելով ընթերցողների մեծ մասի համար մի քանի անհայտ, սակայն ուշագրավ փաստեր Սոչիի մասին։ Դրանց շարքում առավել հետաքրքրական է այն հատվածը, որում անդրադարձ է կատարվում հայկական խոհանոցին։

CNN-ը նշում է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքի բնակչության 20%-ը հայեր են և որ այն շատ մոտ է Վրաստանին, Սոչին իր հյուրերին առաջարկում է ավանդական ռուսական խոհանոցից հեռու՝  հայկական ու վրացական ծագում ունեցող կերակրատեսակներ։ Աղբյուրը նշում է, որ հայկական Ամշենսկի Դվոր / Amshensky Dvor / ռեստորանում շեֆ խոհարարներն առաջարկում են ճաշակել տաք-տաք լավաշ ու բազմաթիվ մսային ուտեստներ։ Մինչդեռ վրացական Նե Գորյույ / Ne Goryuy/ ռեստորանում կարելի է համտեսել հիանալի չախոբիլի, ինչպես նաև վայելել դեպի ծովը բացվող գեղեցիկ տեսարանը։

Ցուցադրել ավելի
Back to top button