Միջազգային

Օլիմպիադայի բացման օրի Սոչիի ծննդատանը գրանցվել է ռեկորդային ցուցանիշ. ծնվել է 34 երեխա

Սոչիում ձմեռային Օլիմպիական խաղերի բացման օրը 10 տարվա ընթացքում ծնունդների ռեկորդային ցուցանիշ է գրանցվել։ Քաղաքի ծննդատանը ծնվել է 34 երեխա։ Նրանցից մեկը ծնվել է հենց 20։14-ին, տեղեկացնում  է է interfax-ը։ «Օլիմպիական խաղերի բացման օրը ծննդատանը ծնվել է 24 տղա և 10 աղջիկ։ Սա ռեկորդային ցուցանիշ է վերջին 10 տարվա ընթացքում մեկ օրում գրանցված ծնունդների թվով»,-պատմել է գլխավոր բժիշկ Օլգա Տուրենկոն։

Նրա խոսքով՝ օլիմպիական գիշերվա ընթացքում ծնվել է 7 երեխա՝ 4 տղա և 3 աղջիկ։ Օլիմպիական խաղերի բացման պահին՝ 20։14-ին, ծնվել է տղա։ Սոչիի փոխքաղաքապետ Իրինա Ռոմանեցն էլ նշել է, որ իրենք ուրախ են այդ օրը ռեկորդային թվով նորածինների լույս աշխարհ գալու կապակցությամբ։ «Ուրեմն մեր քաղաքը մեծ ապագա ունի»,-ասել է նա։ Ձմեռային Օլիմպիական խաղերը Սոչիում կավարտվեն փետրվարի 23-ին։

 

Ցուցադրել ավելի
Back to top button