Քաղաքական

Փորձագետ.Օլանդն Անկարայում Ցեղասպանություն տերմինը չի օգտագործել

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Օլանդը նույնիսկ ցեղասպանություն տերմինը չի օգտագործել, խոսելով Ֆրանսիայի նախագահի Թուրքիա կատարած այցի և Թուրքիայի նախագահին արված հայտարարության մասին, այսօր ասել է պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դասախոս Գևորգ Մելքոնյանը: Թուրքագետ Կարեն Սիրունյանն էլ նկատել է, որ թուրքական մամուլը հիմնականում կենտրոնացած էր կոնկրետ Օլանդի այցելության և ոչ թե Ֆրանսուա Օլանդի հայտարարությունների վրա: Բանախոսնենրն անդրադարձել են նա Սիրիայի նախագահի հայտարարույթանը և նշել որ իրականում Սիրիան փորձում է ճնշում գործադրել Թուքիայի վրա:

Վերջին շրջանում բավականին բուռն քննարկումներ ծավալվեցին ինչպես Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի, այնպես էլ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հայտարարությունների շուրջ։ Անդրադառնալով թե հայտարարություններին և թե մամուլի արձագանքին`պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դասախոս Գևորգ Մելքոնյանը նկատեց, որ տեղեկատվության տարածման մեջ մի փոքր բաց կա: Իրականում Օլանդը Թուրքիա կատարած այցի շրջանակներում ՙցեղասպանություն՚ բառը չի օգտագործել:

Թուրքագետ Կարեն Սիրունյանն էլ մեկնաբանեց թուրքական մամուլի արձագանքը: Նրա տեղեկացմամբ` թուրքական մամուլը հիմնականում կենտրոնացած էր Օլանդի այցելության, թուրք- ֆրանսիական տնտեսական համագործակցության և Ֆրանսիայի հետ բարեկամության ամրապնդման և ոչ թե նրա հայտարարությունների վրա: Ինչ վերաբերում է Օլանդին, որը ցեղասպանությունը բառը չի գործածել, խնդիրը այնուամենայնիվ շոշափել է:

Ի վերջո՝ հաշվի առնելով նաև Ֆրանսիայի սահմանադրական դատարանի որոշումը, որով չեղյալ է հայտարարվել ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, թուրքական մամուլը մշտապես շեշտում է, որ Օլանդի կատարած 2-րդ քայլը, փաստորեն, դիտվելու է հակասահմանադրական: Ինչ վերաբերում է Սիրիայի նախագահի հայտարարությանը, Գևորգ Մելքոնյանը կարծում է, որ այն ոչ թե միտված է ցեղասպանության ճանաչմանը, այլ պարզապես`Թուրքիայի վրա ճնշում գործադրելու լծակ է, որը Սիրիան դեռ երկար կշահարկի:

Այսպիսով` Թուրքիան իր բոլոր հարևանների հետ խնդիրներ ունի, լինի տարածքային, թե պատմական և Գևորգ Մելքոնյանը գտնում է, որ Հայաստանը պետք է օգտագործի հարմար առիթը՝ իրավիճակը գործածի ի շահ իրեն:

Ցուցադրել ավելի
Back to top button