ԿարևորՔաղաքական

Ջոնաթան Էյվս.ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է հիմնվի Հելսինկյան երեք սկզբունքների վրա

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների շարունակումը խաղաղ եւ ապահով Հարավային Կովկաս ունենալու լավագույն հույսն է: Այս մասին հայտնել է Հայաստանում Մեծ Բրիտանիային դեսպան Ջոնաթան Էյվսը` մեկնաբանելով Ադրբեջանում Միացյալ Թագավորության դեսպան Իրֆան Սիդդիգի հայտարարությունն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ:

«Ես կարող եմ հաստատել` Բրիտանիան հավատում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պետք է հիմնվի Հելսինկյան երեք սկզբունքների վրա, այն է` տարածքային ամբողջականություն, ձեռնպահ մնալ ուժի կամ սպասռնալիքի կիրառումից եւ ժողովուրդների հավասար իրավունքներ ու ինքնորոշում: Ես ուզում եմ առիթից օգտվելով ասել, որ ողջունում եմ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին տված հաստատումը, որ շարունակելու են բանակցությունները: Սա լավագույն հույսն է խաղաղ եւ ապահով Հարավային Կովկաս ունենալու համար: Նպատակ, որին Բրիտանիան խիստ ձգտում է»,-եզրափակել է դիվանագետը:

Ցուցադրել ավելի
Back to top button