ԿարևորՔաղաքական

ՊՆ. Ադրբեջանն առաջնագծում կրկին ակտիվացել է

Փետրվարի 7-ի լույս 8-ի գիշերը, ադրբեջանական կողմը, սահմանագծի տարբեր հատվածներում խախտել է հրադադարի ռեժիմի կանոնները` ինտենսիվ կրակահերթեր արձակելով հայկական մարտական հենակետերի ու բնակավայրերի ուղղությամբ: Այս մասին Panorama.am-­ին հաղորդեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Հարցին, թե համեմատելի՞ է ադրբեջանական կողմի ակտիվացումը 10 օր առաջ սահմանագծին տիրող լարված իրավիճակի հետ, Ա. Հովհաննիսյանը նշեց, որ այդ օրերի լարվածությունն ու կրակահերթերի ինտենսիվությունը չկա, սակայն նախորդ 2-3 օրերի համեմատ, Ադրբեջանն ակտիվացել է:

Վերջինս ընդգծեց, որ հայկական կողմից պատասխան կրակ չի արձակվել:

Ցուցադրել ավելի
Back to top button