Հասարակություն

Կրիմինալն ամենապահանջված ժանրն է, ասում է «Ելք չկա»-ի սցենարի հեղինակը

Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»

Փետրվաիր 14-ին «Մոսկվա» կինոթատրոնում պրեմիերա է: Հանդիսատեսի դատին կհանձնվի հայկական առաջին կրիմինալ դրաման: Ֆիլմի ստեղծագործական խմբի անդամներն այսօր վստահեցրել են, որ այն էականորեն տարբերվում է հեռուստաեթերեը ողողած կրիմինալ սերիալներից, քանի որ ունի լուրջ ասելիք և ուսուցողական շատ բաներ կան այնտեղ: 83 րոպե տևողությամբ գեղարվեստական ֆիլի բյուջեն կազմել է 160 հազար ԱՄՆ դոլար, որը տրամադրել է պրոդյուսեր և գլխավոր դերակատար, կարատեի աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանը:

«Ելք չկա» կրիմինալ դրամատիկ ժանրին պատկանող նոր հայկական գեղարվեստական ֆիլն այսօրվա առօրյա խնդիրների, հաջողությունների ու ընկերության մասին է: «Ֆիլմում անհավանական իրավիճակներ չկան: Այն դիտելիս շատերը կհիշեն պատմություններ իրենց կյանքից»,-ասում է ֆիլմի պրոդյուսեր և գլխավոր դերակատար, կարատեի աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանը: Ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկին մարմնավորում է Արմեն Մարությանը: Նա աշխատանքը կարևորում է այնքանով, որ ունի ասելիք և խոսում է արժեքների մասին, որոնք մեր օրերում չափազանց կարևոր են:

Իսկ ինչու է ընտրվել հատկապես կրիմինալ ժանրը, որից հայկական նույնաբովանդակ սերիալների շնորհիվ հանդիսատեսն, ինչ որ առումով, հոգնել է: Սցենարի հեղինակ Հարություն Ղուկասյանն այս դիտակման հետ համաձայն չէ: «Կրիմինալն աշխարհում այսօր ամենապահանջված ժանրն է»,-ասում է արվեստագետը:

Ըստ ռեժիսոր Վահե Սայանի ֆիլմի դրական առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ պատվեր չէ, հովանավորներ չունի և կոմերցիոն նպատակներ չի հետապնդում: «Ելք չկա» գեղարվեստական ֆիլի ողջ գումարը՝ 160 հազար ԱՄՆ դոլար, տրամադրել է պրոդյուսեր և գլխավոր դերակատար, կարատեի աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանը: Պրեմիերան տեղի կունենա ետրվարի 14-ին՝ «Մոսկվա» կինոթատրոնում:

Ցուցադրել ավելի
Back to top button