Հասարակություն

Դպրոցների մոտ արագության ճանապարհային նշանները գործելու են միայն աշխատանքային ժամերին

ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2014 թվականի փետրվարի 9-ից Երևան քաղաքի փողոցների՝ միայն դպրոցամերձ հատվածներում տեղադրված բոլոր 40 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագություն սահմանող ճանապարհային նշանները գործելու են միայն աշխատանքային օրերին՝ ժամը 08.00-ից մինչև 18.00-ն, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամը 18.00-ից մինչև հաջորդ օրը ժամը 08.00-ն գործելու է բնակավայրի համար սահմանված 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությունը: Նույն ժամային ռեժիմով են գործելու նաև տվյալ ճանապարհահատվածներում տեղադրված արագաչափ սարքերը:

Սահմանափակումների վերաբերյալ դպրոցամերձ հատվածներում տեղադրված բոլոր 40 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագություն սահմանող  ճանապարհային նշանների հետ միասին տեղադրվելու են ցուցանակներ (լրացուցիչ տեղեկատվության նշաններ)։

Ցուցադրել ավելի
Back to top button