ԿարևորՄիջազգային

Գերմանիայի կանցլերը Թուրքիայի վարչապետին կոչ է արել առերեսվել պատմությանը

Թուրքական «Հուրրիյեթ» պարբերականին հայտնի է դարձել երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Բեռլին կատարած այցի ընթացքում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ ունեցած հանդիպման մանրամասները։ Կողմերը խոսել են Հայոց ցեղասպանության մասին, ինչը նրանց միջև լարվածության պատճառ է դարձել։ Թեման բացել է հենց Էրդողանը։ «1915-ի դեպքերի 100-ամյակի կապակցությամբ ձեր երկրի բյուջեն գումարներ է հատկացնելու։ Այդ հարցին ավելի ըմբռնումով մոտեցեք։ Ձեր խմբին պետք է զգուշացնեք այդ հատկացումների մասին»,-ասել է նա։

Մերկելին զայրացրել է այդ կշտամբանքը, և նա խոսել է Հայաստանում ապրող, ինչպես նաև ողջ աշխարհում ցրված հայերի մասին։ «Գերմանիան ժողովրդավարական երկիր է, մի՛ միջամտեք։ Թուրքիան պետք է առերեսվի պատմությանը։ Հայաստանի հայերը շատ դժվար իրավիճակում են։ Թուրքիան պետք է բացի սահմանը»,-ասել է կանցլերը: Էրդողանն արձագանքել է. «Այսինքն՝ մեզ ասում եք, որ ընդունենք մի բան, որը չե՞նք արել։ Մենք բացել ենք մեր բոլոր արխիվները։ Ողջ աշխարհին կոչ արեցինք, որ գան ուսումնասիրեն, սակայն ոչ ոք չեկավ։ Թուրքիայի հանդեպ անարդար մի՛ եղեք»,-նեղսրտել է Թուրքիայի վարչապետը:

Ցուցադրել ավելի
Back to top button