Քաղաքական

Ադրբեջանագետ.«ՀՀ հակաօդային պաշտպանությունն ի զորու է հակազդել Ադրբեջանի սպառնալիքներին»

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Մոտ մեկ շաբաթ տևած վերջին լարվածությունը շփման գծում համընկավ երկու երկրների արտգործնախարարների հանդիպման հետ: Նման օրինաչափություն աննկատ չի անցել ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանի համար: Ի պատիվ մեր բանակի, յուրաքանչյուր նման արկածախնդիր փորձ արժանի հակահարված է ստանում: Ցավոք, կորուստներից ոչ միշտ է հաջողվում խուսափել: Ինչևէ, ադրբեջանական պաշտպանական գերատեսչությունը, հավատարիմ մնալով սպառազինումների մրցավազքի քաղաքականությանը, վերջերս ձեռնամուխ է եղել ռազնաօդային զինուժի պարկի թարմացմանը: Արդիականացվում են ինչպես եղած ՄԻԳ-25 կործանիչները, այնպես էլ բանակցություններ են վարվում Պակիստանի հետ JF-17 ռմբակոծիչների ձեռք բերման ուղղությամբ:

Մեր երկրի հակաօդային պաշտպանությունը ի զորու է հակազդել նման սպառնալիքների, բացի այդ, փորձագետը համոզմունք հայտնեց, որ հայկական կողմը իր հերթին ավելի կարդիականացնի պաշտպանական համակարգերը:

Մյուս կողմից Ադրբեջանում ուժեղացել է արմատական իսլամիստների ազդեցությունը: Տարեսկզբից զգալի ավելացել է այդ երկրում հավաքագրված ջիհադականների քանակը Սիրիայում: Արդեն իսկ հարյուրավոր ադրբեջանցիներ զոհվել են կռիվներում: Ինչպես նշեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը, իսլամիստական պատրաստված վարձկանի աշխատավարձը կազմում է 5 հազար ԱՄՆ դոլար:

Ադրբեջանցիների սիրիական «խոպանը» սկսեց ակտիվանալ անցյալ ամռանը և շարունակում է մեծ թափ ստանալ, չնայած զոհերի թվի ավելացման: Ամեն դեպքում մեկնարկած ձմեռային օլիմպիադան զինադադար չի պարգևի Սիրիային, համոզված են փորձագետները:

Ցուցադրել ավելի
Back to top button