Հասարակություն

Քաղաքական բնույթի ատելության արտահայտություններ՝ ուսումնասիրված հաղորդումների 64 տոկոսում

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն այսօր ներկայացրել է հայաստանյան լրատվամիջոցներում ատելության խոսքի դրսևորումների վերաբերյալ դիտարկման արդյունքները: Ուսումնասիրությունը իրասկանացվել է նախորդ տարվա ապրիլ-դեկտեմբեր ամիսներին 9 լրատվամիջոցների շրջանում: Ինչպես նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, այն թույլ է տալիս պարզել ատելություն պարունակող արտահայտությունների քանակն ու բնույթը եւ կարող է նպաստել, որ հայաստանյան լրատվամիջոցները նկատելիորեն նվազեցնեն կամ առհասարակ զերծ մնան դրանց գործածումից:

2013 թ. ապրիլ-դեկտեմբեր ժամանակահատվածում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն իրականացրել է հայաստանյան ԶԼՄ-ների մոնիտորինգ` դրանց հրապարակումներում ատելության խոսքի վերհանման նպատակով: Դիտարկվել են 3 հեռուստաընկերություն, 3 օրաթերթ, 3 առցանց լրատվական կայքեր: Դիտարկման նպատակները ներկայացրեց կազմակերպության ղեկավար Աշոտ Մելիքյանը:

Դիտարկման ենթարկված լրատվամիջոցները տարբերվում են իրենց քաղաքական ուղղվածությամբ, և այս առումով ապահովվել է բազմազանությունը: Հարցի շուրջ ուսումնասիրվել է առկա միջազգային փորձը և նորմատիվ ակտերը, ինչը թույլ է տվել խուսափել սուբյեկտիվ մոտեցումներից:

Հետազոտման արդյունքներով պարզվեց, որ տարատեսակ ատելության արտահյայտությունները հանդիպել են ուսումնասիրված հաղորդումների և հրապարակումների միայն 1 տոկոսում՝ 1795 դեպքերում, որի գերակշիռ մասը՝ ավելի քան 64 տոկոսը, քաղաքական բնույթի ատելության արտահայտություններ են: Առավել անհանդուրժող են արագ զարգացող առցանց լրատվամիջոցները, ինչը մտահոգիչ է:

Ատելության խոսքի ամենաքիչ քանակը գրանցվել է հեռուստաեթերում: Բացի քաղաքականից, ըստ նվազման արձանագրվել են սոցիալական, սեռական, կրոնական, ազգային և ռասայական անհանդուրժողականության ատելության խոսքեր: Այնուամենայնիվ, չի կարելի է արձանագրել անհանդուրժողականության սերմանման մասին: Սակայն մյուս կողմից, շատ հաճախ դրանք ներկայացվել են չեզոք տեսանկյունից:

Շատ հաճախ ատելության արտահայտության հեղինակները եղել են լրագրողները՝ շուրջ 68 տոկոս արձանագրված խոսքերի, ինչը ևս մտորելու տեղիք է տալիս մասնագիտականմ առումով: Ինչևէ, ուսումնասիրման ընթացքում վերապահումներ այնուամենայնիվ եղան հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերություններին վերաբերվող հրապարակումների մասով:

Ցուցադրել ավելի
Back to top button