ԿարևորՀասարակություն

Վարչապետը հետեւել է Դիլիջանի միջազգային դպրոցի շինարարությանը (լրացված)

լրացված է ժամը 18։31- ին

Այսօր աշխատաքային այցով Տավուշի մարզում է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Այցն սկսվել է Դիլիջանում կառուցվող միջազգային դպրոցից։ Այս դպրոցը հավակնում է դասվել աշխարհի լավագույն 50 դպրոցների շարքին։

Դպրոցի վայրի ընտրության շուրջ վերջին ժամանակներս նշվում է, որ այն կառուցվում է սողանքային գոտում։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ խնդիրը կա եւ կառավարության առաջիկա նիստում համապատասխան որոշում կընդունվի։ Կառավարության ղեկավարն այժմ Դիլիջանի քաղաքապետարանում խորհրդակցություն է անցկացնում։

Վարչապետն այցելեց նաեւ Հաղարծին՝ ծանոթանալու վանական համալիրի վերանարոգման արդեն ավարտված աշխատանքների արդյունքներին։

Հասմիկ Դիլանյանի հեռախոսային ռեպորտաժը Տավուշից

Ցուցադրել ավելի
Back to top button