Քաղաքական

ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանության նախարարությունները հերքում են

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է դիպուկահարների կողմից ադրբեջանցի շարքայինի զոհվելու մասին ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդումները։

«Թող ադրբեջանական կողմը, քննելով իր բանակի ներքին վիճակը, հասկանա, թե ինչո՞ւ է պարբերաբար զոհեր ունենում: Ներքին խնդիրների պատճառով Ադրբեջանում մահացած զինվորներին մեդալ են շնորհում հայերի դեմ կռվելու համար, որպեսզի թաքցնեն իրենց բանակի իրական պատկերը: Հայկական կողմն ադրբեջանցի զինվորի մահվան հետ որեւէ առնչություն չունի»,- «Արմենպրեսին» հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդումները հերքել են նաեւ ԼՂՀ ՊՆ- ից։ ՊՆ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը nrws.am- ին է ասել է, որ Հայաստանի ԼՂՀ պաշտպանության  ստորաբաժանումները հավատարիմ են  հրադադարի ռեժիմի պահպանմանը: «Ղարաբաղի ԶՈՒ-ն երբեք միջադեպեր դրդողի դերում հանդես չի գալիս», — ընդգծել է նա։

Ցուցադրել ավելի
Back to top button