Հասարակություն

Երիտասարդների օրվան նվիրված տոնական միջոցառումների մեկնարկը տրված է

Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»-Գյումրի

http://www.armradio.am/hy/?attachment_id=46901

Գյումրիում արդեն բարի ավանդույթ է դարձել, Սիրահարների ու երիտասարդների բարեխոս ս. Սարգսի տոնը նշել մեծ շուքով: Երիտասարդների օրվան նվիրված տոնական միջոցառումների մեկնարկը տրված է: Ս. Սարգիսը նախ եւ առաջ զորավար էր, ինչը պատգամում է նաեւ հայրենիքի պաշտպանության գաղափարը  Գյումրիի հոկտեմբեր կինոթատրոնի դահլիճում՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը այսպես է  մեկնաբանել տոնի խորհուրդն ու օրհնել երիտասարդներին: Մինչեւ փետրվարի 16-ը միջոցառումները կընդգրկնեն ինտելեկտուալ խաղեր, ցուցահանդեսներ, համերգային եւ շատ այլ ծրագրեր:

Ցուցադրել ավելի
Back to top button