Հասարակություն

Եթե Ազատի ու Ապարանի ջրամբարները ջուր լցվեն՝ Սեւանից քիչ կվերցնեն

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Օրերս կառավարությունը որոշեց 2014 թ մինչև 2019 թ հունվարի 1- ը Uևանա լճից ջրի բացթողման տարեկան չափաքանակ uահմանել առավելագույնը 240 մլն խմ՝ կախված Սևանա լճից սնվող ոռոգման համակարգերի ջրաղբյուրների ջրատվության աստիճանից:  Էկոլոգների գնահատմաբ՝ այս չափ ջրի բացթողման արդյունքում Սևանը կցամաքի, իսկ «Սևան-Հրազդան Ջրառ» ՓԲԸ-ի տնօրեն Սամվել Հովհաննիսյանը ասում է, որ իրենց նպատակը Սևանին վնաս հասցնելը չէ, այլ ջրամատակարարում իրականացնելը։

Էկոլոգներն ասում են՝ եթե կա Սևան, ուրեմն կա Հայաստան, եթե չկա Սևան, ուրեմն չկա Հայաստան: Այս խոսքերն  է մեջբերում բնապահպան Կարինե Դանիելյանը ու թվարկում այն պատճառները, ըստ որի՝ չպետք է 240 մլն խմ ջուր բացթողնվեր Սևանից։ Վերջինս մատնանշում է օրենքը. այդքան մեծ քանակությամբ ջուր պետք է բաց թողնվի միայն այն ժամանակ, երբ երկրում արտակարգ իրավիճակ լինի, անգամ այդ դեպքում ջրի ծավալը չպետք է գերազանցի 170 մլն խմ։ Նշենք, որ ներկայումս «Uևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և oգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաuտատելու մաuին» ՀՀ օրենքով նախատեսված է Սևանից տարեկան բաց թողնել մինչև 170 մլն խմ ջրաքանակ:

Բնապահպանի այս տեսակետի հետ որոշակիորեն համաձայն էր անգամ «Սևան-Հրազդան Ջրառ» ՓԲԸ տնօրեն Սամվել Հովհաննիսյանը, ով նշում, որ Սևանա լճից բաց թողնվելիք 240 մլն խմ ջուրը ծայրահեղ թույլատրելին է, ինչը նշանակում է, որ ամբողջը չեն վերցնելու։ 

Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ավազանի սակավաջրության խնդրի լուծման և այլ նպատակներով սահմանված քանակից ավել ջուր բաց թողնելու հայտ ներկայացրել է «Սևան-Հրազդան Ջրառ» ՓԲԸ-ի տնօրեն Սամվել Հովհաննիսյանը, որի արդյունքում  կառավարությունը որոշել էր  2014 թ մինչև 2019 թ հունվարի 1- ը Uևանա լճից ջրի բացթողնման տարեկան չափաքանակը մեծացնել՝ կախված Սևանա լճից սնվող ոռոգման համակարգերի ջրաղբյուրների ջրատվության աստիճանից:

Բնապահպան Կարին Դանիելյանն ասում է, որ կառավարության այդ հիմնավորումները հիմնավոր չեն: «Սևան-Հրազդան Ջրառ» ՓԲԸ-ի տնօրեն Սամվել Հովհաննիսյանն էլ նշում է, որ իրենց նպատակը Սևանին վնաս հասցնելը չէ, այլ՝ ջրամատակարարում իրականացնելը։ եթե այս տարի Ազատի ու Ապարանի ջրամբարները ջուր լցվեն, բնական է, որ Սևանից քիչ ջուր կվերցնեն։

Ցուցադրել ավելի
Back to top button