ԿարևորՍպորտ

Այսօր՝ ժամը 20։14-ին կմեկնարկի Սոչիի ձմեռային Օլիմպիադան (լրացված)

լրացված է ժամը 18։19- ին

Այսօր՝ ժամը 20։14-ին, ՌԴ Սոչի քաղաքում պաշտոնապես կմեկնարկեն Ռուսաստանի պատմության մեջ առաջին ձմեռային օլիմպիական խաղերը։ «Ֆիշտ» մարզադաշտում այն պաշտոնապես կբացի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Բացման արարողությանը մասնակցում է նաեւ Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։

Մինչեւ փետրվարի 23- ը տեւող խաղերի ծրագրում 15 ձմեռային մրցաձևեր են ՝ միավորված 7 օլիմպիական մարզաձևերում: Սևծովյան Սոչիում է հավաքվել 2900 մարզիկ աշխարհի տարներ երկրներից Ընդհանուր առմամբ՝ կխաղարկվի 98 մեդալ։

Սոչիի ձմեռային 22-րդ օլիմպիական խաղերում Հայաստանկ հանդես կգա չորս մարզիկով՝ դահուկավազորդներ Սերգեյ Միքայելյան, Արթուր Եղոյան եւ Կատյա Գալստյան,  լեռնադահուկորդ Արման Սերեբրակյան։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը տեղեկացրել է, որ Օլիմպիադայի բացման օրը Պուտինը հնարավոր է հանդիպումներ անցկացնի արտասահմանյան գործընկերների հետ։ Նա ընդգծել է, որ Պուտինը կարող է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ։ Հաղորդվում է, որ նախագահը հանդիպելու է նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հետ։

Back to top button