Հասարակություն

ԱԻՆ «Հիդրոմետ».Ցուրտ եղանակն աստիճանաբար նահանջում է

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Մինչև փետրվարի 12-ը մեր Հանրապետությունը գտնվելու է տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, որի արդյունքում ջերմաստիաճանն օրեց օր 1-2 աստիճանով կբարձրանա, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյան: Նա անդրադարձել է նաև նախորդ 2 ամիսների ջերմաստիճանին և նշել որ անոմալ երևույթներ միայն մեր Հանրապետությունում չէ, որ դիտվել են:

«Այս ձմեռ անոմալ երևույթներ են դիտվում ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում»,-ամփոփելով հունվար ամսվա եղանակը` նշեց ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Պատճառն ըստ նրա՝ կլիմայի գլոբալ փոփոխություններն են:

Տեղումների քանակը ևս հունվար ամսին եղել է նորմայից ավելի: Բացառություն են կազմել Լոռին, Տավուշն ու Սյունիքը: Այստեղ տեղումները համեմատաբար քիչ են եղել: Իսկ թե ինչպես են օդերևութաբանները բացատրում ցուրտ դեկտեմբերը, երբ մինչ այդ խոստանում էին բավականին տաք ձմեռ, Գագիկ Սուրենյանը պատասծանեց, որ իրենք բոլորովին էլ չեն սխալվել իրենց կանխատեսումներում:

Ներկայացնելով եղանակային կանխատեսումները առաջիկա օրերի վերաբերյալ` Գագիկ Սուրենյանը նշեց, որ ցուրտ եղանակն աստիճանաբար նահանջում է`տեղը զիջելով տաք օդային հոսանքներին: Ներկայում օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում նորմայից ցածր է 5-7 աստիճանով, որոշ շրջաններում էլ ձյան շերտը հասնում է 50-60սմ-ի: Օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալը նաև հայտնեց, որ Հայաստանում վերջին անգամ խիստ ցուրտ ձմռան ականատեսն ենք եղել 2008 թվականին, և այն ժամանակ ջերմաստիճանը շատ ավելի ցածր էր, քան այս տարի:

Ցուցադրել ավելի
Back to top button