ԿարևորՏնտեսական

520 մլն դրամ՝ Վազաշեն-Պառավաքար այլընտրանքային ճանապարհի կառուցման համար

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Հայաստանի կառավարությունը ռազմավարական նշանակություն ունեցող Վազաշեն-Պառավաքար 3.2 կմ երկարությամբ այլընտրանքային ճանապարհի կառուցման համար, այսօր 520 մլն դրամ է հատկացրել: Ըստ տրանսպորտի ու կապի նախարարության, ճանապարհը պատրատս կլինի այս ամռանը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանից հետաքրքրվել է, թե հարցրել է, արդյոք ավելի արագ հնարավոր չի ավարտին հասցնել աշխատանքները: Տրանսպորտի ու կապի նախարարի խոսքով` անցած օրերի սաստիկ ցրտերի պատճառով, աշխատանքները դադադարցրել էին, բայց այսօր արդեն դրանք վերսկսել են, «կաշխատենք մինչև մայիսի սկիզբ ավարտել», –խոստացել է նախարարը, միաժանակ նկատելով, որ աշխատանքներըև բարդացել են, որովհետև ճանապարհն անցում է սարի միջով, է անցնում, փորման աշխատանքները բարդ են, դրանք ավարտին հասցնելուց հետո, ասֆալտապատումը ավելի արագ կավարտեն:

«Մնացել է չորսից հինգ հարյուր մետր փորման աշխատանքներ իրականացնեն»,- տեղեկացրել է Գագիկ Բեգլարյանը:

Հիշեցնենք, որ «Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ռազմավարական նշանակություն ունեցող Վազաշեն-Պառավաքար 3.2 կմ ընդհանուր երկարությամբ այլընտրանքային ավտոճանապարհի կառուցմամբ։ Այլընտրանքային ճանապարհը կառուցվում է` գործող ճանապարհի ուղղությամբ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերից զերծ մնալու նպատակով: Նոր ճանապարհի նախագծման աշխատանքների ժամանակ հաշվի են առնվել անվտանգության բոլոր կանոնները, աջ եւ ձախ կողմերին կկառուցվեն 2-5 մետր բարձրությամբ պատնեշներ:

Պառավաքար-Վազաշեն հատվածում հակառակորդի կրակոցներից նախորդ տարի հայկակակն կողմն ունեցել է 3 զոհ եւ 11 վիրավոր, որոնցից 2-ը` քաղաքացիական անձ: Հենց այս դեպքերից հետո է որոշում կայացվել Պառավաքար-Վազաշեն ճանապարհը փակել եւ նոր ու հակառակորդի դիտանկյունից առավել հեռու ճանապարհ կառուցել: Հակառակորդի համար նոր ճանապարհը տեսանելի չի լինի, եւ այն հնարավոր չի լինի գնդակոծել: Նախորդ ճանապարհը հակառակորդի հենակետից գտնվում էր 300 մետր հեռավորության վրա, եւ թշնամին մեկ հենակետից կարող էր երեք տարբեր հատվածներ գնդակոծել:

Ցուցադրել ավելի
Back to top button