Քաղաքական

ԱԱԾ. ՀՀ քաղաքացու լրտեսության ապացույցներն կներկայացվեն դատարանում

ՀՀ ազգային անվտանգությունն իր գործունեությունը կառուցում է փաստերի հիման վրա, այսօր հայտարարել է ԱԱԾ մամուլի կենտրոնը, ի պատասխան Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության այն հայտարարության, թե Խաչիկ Մարտիրոսյան անձն իրենք հայտնի չէ։

ՀՀ քաղաքացի Խաչիկ Մարտիրոսյանը ձերբակալվել էր՝ հօգուտ Ադրբեջանի լրտեսության մեղադրանքով։

«Ի տարբերություն Ադրբեջանի համապատասխան կառույցների, որոնք «բեմադրություն» կազմակերպելու համար ընդունակ են հոգեկան հիվանդությամբ տառապող ՀՀ քաղաքացի, սահմանմերձ գոտու բնակիչ, 77- ամյա Մամիկոն Խոջոյանին ներկայացնել որպես «հայկական դիվերսանտ», ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն իր գործունեությունը կառուցում է փաստերի հիման վրա, որոնք կոնկրետ Խ. Մարտիրոսյանի դեպքում կներկայացվեն դատավարության ժամանակ։ Խուճապի մատնվելու ադրբեջանական կողմի շարժառիթները մեզ համար պարզ են, առաջարկում ենք սպասել դատավարության գործընթացին»,- ասված է ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հայտարարության մեջ։

Ցուցադրել ավելի
Back to top button