ԿարևորՔաղաքական

Ջեյմս Ուորլիք.«Հայաստանն ու Ադրբեջանը հանձն են առել պահպանել հրադադարի ռեժիմը»

Սոչիում մեկնարկող ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ հայկական և ադրբեջանական կողմերը հանձն են առել պահպանել հրադադարի ռեժիմը: Այս մասին Twitter սոցիալական ցանցի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Լավ լուր: Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերահաստատել են ԼՂ հակամարտության գոտում հրադադարի պահպանման հանձնառությունը Օլիմպիական խաղերի ժամանակ»,- գրել է ԱՄՆ համանախագահը: Նա նաեւ նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամկետը դեռեւս հստակեցված չէ, սակայն ՀՀ Նախագահն ընդգծել է խաղաղության հասնելու անապարհին երկխոսության շարունակման պատրաստակամությունը: «Շատ լավ բանակցություններ են եղել Երեւանում»,-գրել է Ուորլիքը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան մեկնարկել էր Բաքու այցելությամբ: Փետրվարի 5-ին համանախագահները ժամանել են Երևան և հանդիպել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:

 

Ցուցադրել ավելի
Back to top button