ՀասարակությունՏեսանյութ

Մարգարիտա Խաչատրյան.«Բանակում գտնվող 18 տարեկան զինվորի հոգեբանությունը շատ մեծամեծ այրեր անգամ չունեն»

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Հունվարի 31-ին ավարտված ձմեռային զորակոչը կատարվել է 105 տոկոսով, այսօր հայտարարել է «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը: Այսօր կայացած մամլո ասուլիսին նա, մասնավորապես, անդրադարձել է զորակոչի ընթացքում զինակոչիկների ծնողներից ստացված դիմումներին: Նա կոչ արեց զինակոչիկների ծնողներին նախօրոք դիմել խորհրդին առկա առողջական խնդիրներին լուծում տալու համար:
Անդրադառնալով վերջերս հայ-ադրբեջանական շփման գծում արձանագրված լարվածությանը, տիկին Մարգարիտան ցավ հայտնեց նոր կորուստների կապակցությամբ:

Միևնույն ժամանակ բանախոսը նկատեց, որ բանակում բարոյահոգեբանական առումով անկում չի նկատվում հարձակումներից հետո: Կիսվելով դիրքերում ստացած իր տպավորություններով, տիկին Մարգարիտան նկատեց, որ այնտեղ գտնվող 18 տարեկան զինվորի հոգեբանությունը շատ մեծամեծ այրեր անգամ չունեն:

Ցուցադրել ավելի
Back to top button