Միջազգային

ԱՄՆ զգուշացրել է Ռուսաստան թռչող ավիաուղիներին՝ ատամի մածուկում հնարավոր ռումբի մասին

Ամերիկյան հատուկ ծառայությունները Սոչիի Օլիմպիադայի նախօրեին դեպի Ռուսաստան չվերթներ իրականացնող ավիաընկերություններին զգուշացնում են ատամի մածուկի տեղափոխման վտանգի մասին, որից իբր կարելի է պայթուցիկներ պատրաստել անմիջապես ինքնաթիռում, գրում է newsru.com։

ԱՄՆ-ի Ներքին անվտագության նախարարության հաղորդագրությունում ասվում է, որ նախազգուշացումը վերաբերում է ամերիկյան և միջազգային ավիափոխադրողներին։

Ըստ ամերիկյան հատուկ ծառայությունների տվյալների՝ ուղևորների ձեռքի պայուսակներում և բեռներում գտնվող ատամի մածուկները կարող են պարունակել այնպիսի նյութեր, որոնց օգնությամբ պայթուցիկը հնարավոր կլինի պատրաստել անմիջապես ինքնաթիռում։ Ընդ որում՝ նախարարությանը հայտնի չէ, թե արդյոք վտանգ սպառնում է ամերիկացիներին։

Գերատեսչության ներկայացուցիչները հայտնել են, որ իրենք «պարբերաբար կիսվում են տեղեկություններով ներքին և արտաքին գործընկերների հետ, այդ թվում նաև նրանց հետ, ովքեր կապ ունեն միջազգային իրադարձությունների հետ, ինչպես, օրինակ, Սոչիի Օլիմպիադան է»։

Ցուցադրել ավելի
Back to top button