Հասարակություն

Ազդարարվեց «Պետական ծառայողների համար բնակարանային ապահովման ծրագրի» մեկնարկը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Պարզաբանումներ կառավարության նիստում՝ հանրությանը հետաքրքրող ու վերջին օրերին մամուլում հրապարակվող, այսպես ասենք, թեժ թեմաների վերաբերյալ: Ավանդական հինգշաբթին կառավարությունում այսօր հագեցած է եղել: Վարչապետ տիգրան Սարգսյանի հանձնարարականով Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը պարզաբանումներ է ներկայացրել վերջին օրերին մամ ուլում քննարկվող խնդիրներից մեկի վերաբերյալ, կարծիքներ են հնչում, որ Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելուց հետո մեր երկրում աննախադեպ գնաճ է սպասվում: Նախարար Ավանեսյանը ոչ միայն կառավարության նիստում է պարզաբանումներ ներկայացրել, այլ նաև նիստից հետո լրագրողների հետ է հանդիպել ու մանրամասներ ներկայացրել:

Այսօր վարչապետը նաև նոր ծրագրի մեկնարկ է ազդարարել, անդրադարձել պետության կողմից հողօգտագործողներին տրամադրող պետական աջակցության ծրագրին: Կառավարության շենքի առջև այսօր բազմամարդ ակցիա ու երթ են անցկացրել Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի «Դեմ եմ» խմբի անդամները: Նրանք կառավարության շենքի մոտից երթով շարժվել են դեպի Երևանի քաղաքապետարան ու այնտեղ էլ ավարտել երթը:

http://www.armradio.am/hy/?attachment_id=46864

Թյուր կարծիքներ ու ընկալումներ մամուլում, արդյունքում ՝ բարձր գնաճի կանխատեսում ՄՄ-ին անդամակցելուց հետո: Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը վերջին շրջանի քննարկումները նախարարության՝ բավականին բաց ու թափանցիկ աշխատանքով է պայմանավորում: Ու չնայած ինչ որ բան այնպես չի ընկալվում, միևնույնն է՝ շարունակելու են նույն ոճով աշխատել ավելի բաց ու թափանցիկ: Էկոնոմիկայի նախարարը լրագրողներին հորդորում է ինչ որ թվեր հրապարակելիս անպայման ճշտել իրենց հետ, ավելի լավ է ասեն, որ նախարարը թվերի չի տիրապետում, քան հանրությունը սխալ ինֆորմացիա ստանա: «Խնդիրը նա չի, որ կարող եմ ես սխալվել, թող ասեն, որ ես թվերի չեմ տիրապետում, բայց ճիշտ չի, որպեսզի հանրությունը ստանա սխալ տեղեկատվություն: Ես ուզում եմ, որ ինֆորմացիան, որոնք դուք տարածում եք այս խնդրի շուրջ, այնուհանդերձ ճիշտ կլինի, որ թվերը ճշտեք մեզ հետ»:

«Այն ապրանքները, որոնք ՀՀ են ներկրվում այն երկրենրից, որոնց հետո ունենք Ազատ առևտրի համաձայնագրեր, իսկ դրանք բոլորը ԱՊՀ երկրներն են, նաև՝ Վրաստանը, ՄՄ-ին անդամացլեւոց հետո կունենան զրո մաքսատուրք»,- հայտարարեց նախարարը: ՀՀ ապրանքների խումբ է նախապատրաստում, պատրաստվում է ՄՄ-ի հետ բանակցություններ սկսել, որպեսզի ՀՀ բացառություններ ունենա, այսինքն՝ այդ ապրանքների մաքսատուրքը նույնպես զրո լինի:

«Ցանկը փոփոխական է, մենք ամեն օր ստանում ենք տարբեր տեսակի առաջարկություններ ու քննարկում ենք, ես հուսով եմ, որ մենք վաղը կավարտենք այդ ցանկը, և կուղարկենք ՄՄ, որպեսզի սկսենք բանակցութունները: Դրանք այն ապրանքներն են, որոնք որ մենք գտնում ենք, որ ունեն սոցիալական նշանակություն, ունեն նաև տնտեսական նշանակություն, դա հիմնականում վերաբերում է սննդամթերքին, դեղորայքին»:

Հայտարարություններն այն մասին, որ ՄՄ-ին անդամակցելուց հետո աննախադեպ գնաճ է սպասվում, իրականությանը չեն համապատասխանում, ասում է Էկոնոմիկայի նախարարը, «Մեր գնահատակնեերը շատ հստակ են, դեռ դեռ վեց –յոթ ամիս առաջեն հաշվել ու պարզել՝  ինֆլացիոն առավելագույն ճնշումը մեկ ու կես տոկոս լինելու, դրանից բարձր չի կարող լինել»: Ի դեպ, հաշվարկենրում սխախվելու պարագայում, Վահրամ Ավանեսյանը հրաժարական չի տա:
«Ապրանքները, որոնք որ Հայաստան էին ներմուծվում ՄՄ-ի համար երրորդ երկրներից, ամենայն հավանականությամբ, կփոխարինվեն կամ ներքին արտադրանքով, կամ էլ ՄՄ-ից կներկրվի»:

Տիգրան Սարգսյանը կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Վաչե Գաբրիելյանին հանձնարարեց ժամանակացույց կազմել: Վարչապետը հանձնարարականով. ՄՄ-ին անդակամցելու նպատակով ստեղծված քսաներկու աշխատանքային խմբերի ղեկավարները կհանդիպեն լրագրողների հետ, մանրամասներ կներկայացնեն: «Մենք այս հարցում պետք է լինենք մաքսիմալ բաց, նույնիսկ եթե թյուրիմացություն է լինում, հաղթահարման ձևը ճշգրիտ տեղակտվություն տրամադրումն է առաջին աղբյուրներից»,- ընդգծեց վարչապետը:

Տիգրան Սարգսյանն այսօր «Պետական ծառայողների համար բնակարանային ապահովման ծրագրի» մեկնարկն ազդարարեց: Ծրագրով նախատեսվում է շուկայականից ցածր գներով և վարկավորման միջոցով պետական աշխատողներին ապահովել բնակարաններով: Առաջին փուլով Արաբկիր վարչական շրջանում կկառուցեն շուրջ 1000 բնակարան ունեցող շենքեր: Յուրաքանչյուր շենք կունենա 100 բնակարան: Բնակարանի 1 քմ-ը առավելագույնը կարժենա 300 հազար դրամ կկազմի: Շինարարության աշխատանքները կտևեն առավելագույնը 30 ամիս: Հարցերի դեպքում շահառուները կարող են դիմել հանձնաժողովի նախագահ, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Վաչե Գաբրիելյանին:

Վարչապետ Տիգրան Սարգսյան.«Հիշում եք, մենք միասին բավական երկար աշխատեցինք պետական ծառայողներին բնակարանով ապահովելու խնդրի շուրջ: Այդ նախապատրաստական աշխատանքները մենք հասցրել ենք ավարտին և այսօր հայտարարում ենք այդ ծրագրի մեկնարկը: Այս պահի դրությամբ 3500 պետական ծառայող ցանկություն է հայտնել մասնակցել ծրագրին և մեր օրակարգում, պարոն Գաբրիելյան, առաջարկում եմ ներառել այդ հարցը և այդ ծրագիրը մանրամասն ներկայացնել, որպեսզի Երևան քաղաքում կարողանանք կարճ ժամանակում կառուցել շուրջ 1000 բնակարան ունեցող շենքեր և մեր աշխատողներին ապահովել բնակարանով, նաև դրան կցելով հիփոթեքային ապահովվածությունը: Կարծում եմ, որ սա կարևոր ազդակ կլինի պետական ծառայողներին»:

Կառավարությունը կշարունակի աջակցել նաև հանրապետության հողօգտոգրածողներին՝ նրանց 2014-ին մատչելի գնով կտրամադրի դիզվառելիք ու պարարտանյութ, որոնք նույն 2013-ի գնով են մատակարարվելու: Խոսակցությունները, թե դիզվառելիքը, պարարտանյութն ու վառելիքը գյուղացիներին տրվելու են նախորդ տարվանից բարձր գնով, իրականությանը չեն համապատասխանում: Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի տեղեկացմամբ՝«Միայն աշնանը մենք 5800 հա ավել ցանք ենք կատարել, վերջին տարիներին դինամիկ աճը ապահովում ենք , գարնան համար նույնպես պետք է ապահովենք: Այս երեք ծրագրերով պետությունը 4 մլրդ դրամի աջակցություն է ցուցաբերել գյուղացիական տնտեսություններին, այսինքն 4 մլրդ դրամով պետությունը գյուղացիների հոգսը թեթևացնում է»:

Կառավարության շենքի առջև այսօր բազմամարդ ակցիա ու երթ անցկացրեցին Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի «Դեմ եմ» խմբի անդամները: Նրանք գործադիր մարմնի շենքի մոտից երթով շարժվեցին դեպի Երևանի քաղաքապետարան:

Ցուցադրել ավելի
Back to top button