Հասարակություն

Վերանորոգվում է Ստեփանակերտի Սայաթ- Նովայի անվան երաժշտական դպրոցը

Վերակառուցվում է Ստեփանակերտի Սայաթ- Նովայի անվան երաժշտական դպրոցը։ 1925 քմ. ընդհանուր մակերեսով շենքն ուժեղացվել է, արտաքինից երեսպատվել մարմարե սալիկներով։

Կառույցը, ներառյալ տանիքը, վերահատակագծվել է, ինչի արդյունքում խորհրդային շրջանում կառուցված այս գեղեցիկ ընդարձակ կառույցն ամիսներ անց կդառնա արդի պահանջներին համապատասխան կրթական հաստատություն` լուսավոր աստիճանավանդակներով, հարմարավետ հանդիսությունների դահլիճով եւ համապատասխան ձայնամեկուսացում ունեցող դասասենյակներով, հայտնում են ,Հայաստանե համահայկական հիմնադրամից։

Վերանորոգումն իրականացվում է մոսկվաբնակ հայ գործարար Արմեն Շախազիզյանի հովանավորությամբ եւ ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ։

Ցուցադրել ավելի
Back to top button