Վերլուծական

Ուկրաինայում իշխանությունն ունի ուժային միջոցի հնարավորություն, սակայն չունի դրա իրականացման հնարավորությունը

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Ուկրաինայի ներքին քաղաքականության մեջ ի հայտ է գալիս հերթական ճգնաժամային իրավիճակը և քաղաքական դե ֆակտո ընտրված իշխանությունն ապրում է լեգիտիմության ճգնաժամ: Այսօրվա իշխանությունը Մայդանը վերացնելու համար փաստացի  ունի ուժային  մեթոդների  դիմելու հնարավորություններ, սակայն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի խոսքով, չի դիմում այդ քայլին, քանի որ այն կբերի նոր ճգնաժամի և երկրում դժգոհությունների ալիք կբարձրանա:  Նման իրավիճակում իշխանությունը զրկված է ուժային գործողություն իրականացնելու հնարավորությունից։

Մարկարովը քիչ հավանական է համարում, որ ընդդիմադիր «Բակտիվշչինա» կուսակցության նախագահ Արսենի Յացենյուկը կընդունի նախագահ Վիկտոր Յանուկովիչի՝ վարչապետ դառնալուառաջարկությունը։ Արտահերթ ընտրությունների արդյունքում էլ, ըստ նրա, ընդդիմադիր որեւէ ուժ առանձին չի կարող խորհրդարանական մեծամասնություն ձեւավորել, ի տարբերություն Ռեգիոնների կուսակցության, որը նման հնարավորություն ունի։ «Կրկնվելու է այս իրավիճակը, նոր  ընտրություններից հետո դժվար է ասել, սակայն վստահորեն կարելի է նշել, որ ընդդիմադիր ուժերից ոչ մեկն առանձին չի կարողանա հավաքել այդքան ձայն, որ միանձնյա ստեղծի կառավարություն։ Իսկ   եթե լիենոլւ է կոալիցիայ, ապա պոտենցիալ կոալիցիայում  դժվար թե ամեն ինչ կլինի լավ»,- կարծում է Մարկարովը։ Եվրամայդանը, ըստ քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի, բխում է Ուկրաինայի  քաղաքացիների որոշ զանգվածի  շահերից, ով էլ արտաքին դերակատարողների կողմից ստանում է օժանդակություն։

Անդրադառնալով Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցությանը եւ հնարավոր խնդիրներին, որոնք կարող են առաջանալ, քաղաքագետը նշեց, որ Հայաստանը փորձում է բարիդրացիական հարաբերություններ ունենալ տարբեր երկրների և բևեռների հետ, եւ այս կամ այն  դաշինքին միանալը առաջին հերթին բխում է մեր երկրի շահերից։

Ցուցադրել ավելի
Back to top button