Միջազգային

Իրանը մեղադրում է ԱՄՆ- ին միջուկային ծրագրի համաձայնագրի տեքստը խեղաթյուրելու մեջ

Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ կառավարությունը միտումնավոր խեղաթյուրում է Իրանի միջուկային դոսյեի մասին համաձայնագրի տեքստը։  Նա նշել է, որ ԱՄՆ-ի միջամտության պատճառով իրանական բանկերը չեն կարողանում ակրեդիտիվներ բացել պարենային մթերքի և բժշկական միջոցների մատակարարման համար: «Ամերիկացիները խախտում են միջազգային իրավունքի և հումանիտար սկզբունքների սահմանները միջուկային դոսյեի շուրջ վեճերի պատճառով»,- Իրանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի խոսքերն է մեջբերում ԻՐՆԱ գործակալությունը։

Իր հերթին ԱՄՆ ֆինանանսների փոխնախարար Դեւիդ Քոենն ասել է, որ Իրանի դեմ պատժամիջոցները նպաստում են Թեհրանի և միջազգային միջնորդների միջև կնքված միջանկալ համաձայնագրի իրագործմանը։ «Աննախադեպ մասշտաբների պատժամիջոցներն իրականացնելու ուղղությամբ շարունակում ենք համառ աշխատանք տանել: Պատճառը մեկն է` գիտենք, որ լուրջ պատժամիջոցները կօգնեն համատեղ գործողությունների ծրագրին և որոշիչ գործոն կլինեն առաջիկա բանակցություններում» ,- ասել նա ԱՄՆ Սենատի միջազգային հարցերի հանձնաժողովում լսումների ժամանակ:Քոենն  ընդգծել է, որ եթե Թեհրանը չկատարի պահանջները, որոնք նախատեսված են միջանկյալ համաձայնագրով, Վաշինգտոնը կխստացնի պատժամիջոցները:

Հիշեցնենք, որ 2013 թվականի նոյեմբերի 24-ին միջազգային միջնորդների «վեցյակը» և Իրանը միջանկյալ համաձայնագիր են ստորագրել, որը  համատեղ գործողությունների ծրագիր է: Արևմուտքը պատրաստականություն  է հայտնել համաձայնագրի  պայմաններն իրականացնելու դեպքում մեղմացնել Իրանի դեմ գործող պատժամիջոցները:

Ցուցադրել ավելի
Back to top button