Հասարակություն

Երեւանում այս տարի կկառուցվի 7 վերգետնյա անցում, անցյալ տարի կառուցվել է 11- ը

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Եթե մարդը հոռետես է, ոչ մի բանում լավը չի կարող տեսնել: Մենք իրականում շատ նորամուծություններ էինք մտցրել Երևանի տոնական ձևավորման մեջ»,- այսօր ի պատասխան Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի անդամների քննադատություններին ի պատասխան ասել է փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը։ Ըստ նրա՝ տոնական օրերին զարդարանքները եղել են նույնը ինչ  նախորդ տարի, բայց այս տարվա բյուջեով մեծ գումար էր նախատեսված ձևավորման համար: 

2013 թ. ավելի քան 70 մլն դրամի սարքավորում  է ձեռք բերվել Երեւանի հիվանդանոցների համար։ Փոխքաղաքապետը ներկայացրեց վիճակագրություն ,թե 2011- 2013 թթ որքան հիվանդի են սպասրկել հիվանդանոցները`անվճար և վճարովի հիմունքներով: Անդրադառնալով ծնունդների թվաքանակին՝ Դավիթ Օհանյանը նշեց, որ «նվազել է կապված է այն բանի հետ, որ մարզերից այլեւս չեն գալիս այստեղ ծննդաբերելու»:

Խոսելով շտապօգնության մատուցած ծառայությունների  մասին՝ Դավիթ Օհանյանը տեղեկացրեց, որ յոթ ենթակետ է գործում տարբեր համայնքներում: Բայց հաճախ չեն կարողանում ժամանակի հասնել, քանի որ Երևան  քաղաքում շատացել են մեքենաները և պիկ ժամերին էլ լինում են խցանումներ, հետևաբար՝ նա բնակիչներին կոչ արեց «անտեղի կանչեր չգրանցել (լինում է, որ կանչում են ուղղակի ճնշում չափելու համար), որպեսզի մենք ավելորդ ժամանակ չծախսենք դրա վրա»։

Առողջապահական  ոլորտից անցում  շինարարական ոլորտ: Երևանում 2011-13 թթ. կառուցվել է 11 վերգետնյա անցում, իսկ այս տարի նախատեված է յոթ վերգետնյա անցումի կառուցել։ Հաշվի են առնվելու բնակիչների  կարծիքները, թե որքանով է այդ  անցումը կարեւոր  տվյալ տարածքի համար:  Քաղաքապետարանը  այս տարի  նաև հանդես է գալու օրենսդրական նախաձեռնությամբ` տեղափոխելով բազմաբնակարան շենքերի տակ աշխատող օբյեկտները։

Նախատեսված է կանգառերում տեղադրել եւս 30 չվացուցակ, որի համար ծախսվելու  է 300 մլն դրամ։ Անդրադառնալով գովազդային վահանակներին` քաղաքապետի տեղակալը նշեց, որ շարունակվելու են ապամոնտաժվել գովազդի օրենքին և  չափանիշներին հակասող վահանակները:  Ու եթե  խոսքը  գնում է քաղաքի արտաքին ձեւավորման մասին, հատկապես տոնական  օրերին,  չշրջանցեց նաև այն հարցը, թե ինչու այդքան գումար ծախսեցին  ամանորյա  զարդանքի վրա,այն դեպքում ,երբ «Բարև Երևան» խմբակցության անդամները նշում էին, որ գրեթե  նույն զարդարանք է մնացել, ուստի ո՞ւր ուր են գնացել այդ գումարները։ «Արտաքին ձևավորման աշխատանքներում շատ բան է փոխվել։ Եթե մարդը հոռետես է, ոչ մի բանում լավը չի կարող տեսնել: Մենք իրականում շատ նորամուծություններ էինք մտցրել մեր Երևանի տոնական ձևավորման մեջ: Մի ամբողջ աշխատանքների շարք է, միայն ձևավորման պարագաների ձեռքբերումը չէ, նաև աշխատանքների համար է վճարում եղել»,- ասաց փոխքաղաքապետը։

Ցուցադրել ավելի
Back to top button